Նախագծերի համակարգման և նախահաշվարկի մասնագետ
Glasswork
Նկարագրություն
Պաշտոնի նպատակը
Պաշտոնի հիմնական նպատակն է ապահովել ընկերություն մուտք գործող նախագծերի արդյունավետ նախապատրաստումը, հաշվարկը, նախահաշվարկումը և հետագա համակարգումը՝ ապահովելով հաճախորդի, նախագծման, արտադրության, ֆինանսական և այլ ստորաբաժանումների միջև տեղեկատվության արդյունավետ փոխանակումը։
Աշխատակիցը չի իրականացնում ակտիվ վաճառք և նոր հաճախորդների ներգրավում։ Նրա պատասխանատվության հիմնական ոլորտը ստացված նախագծերի կոմերցիոն և կազմակերպչական ապահովումն է։
Հիմնական պարտականություններ
1. Հաճախորդների հետ հաղորդակցություն
- Կապ պահպանել արդեն ներգրավված հաճախորդների և նախագծերի պատասխանատուների հետ։
- Ստանալ և ճշտել նախագծի իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվությունը։
- Ուսումնասիրել հաճախորդի տեխնիկական պահանջները, գծագրերը և նախագծային փաստաթղթերը։
- Ճշտել պատվերի ծավալները, տեխնիկական պարամետրերը, ժամկետները և այլ պայմանները։
- Հաճախորդին տրամադրել նախագծի ընթացքի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն։
- Հաճախորդից ստացված փոփոխություններն ու լրացումները փոխանցել համապատասխան ստորաբաժանումներին։
2. Նախահաշվարկ և կոմերցիոն հաշվարկներ
- Կատարել նախագծերի նախնական և մանրամասն հաշվարկներ։
- Ուսումնասիրել նախագծի նյութերի և աշխատանքների ծավալները։
- Հաշվարկել նյութերի, արտադրության, վերամշակման, լոգիստիկայի, տեղադրման և այլ անհրաժեշտ ծախսերը։
- Կազմել նախահաշիվներ։
- Պատրաստել գնառաջարկներ՝ հաստատված գնային քաղաքականության շրջանակներում։
- Անհրաժեշտության դեպքում կատարել գնառաջարկների փոփոխություններ և վերահաշվարկներ։
- Հաշվարկներում ապահովել տվյալների ճշգրտությունը և ամբողջականությունը։
- Համաձայնեցնել հաշվարկները ղեկավարության և համապատասխան ստորաբաժանումների հետ։
3. Նախագծերի համակարգում
- Նախագծի ընդունումից մինչև ավարտ համակարգել դրա ընթացքը։
- Կազմակերպել անհրաժեշտ տեղեկատվության փոխանցումը նախագծման, արտադրության, գնումների և այլ ստորաբաժանումներին ըստ անհարաժեշտության։
- Հետևել նախագծի կատարման փուլերին և ժամկետներին։
- Վերահսկել, որ հաստատված նախագծային լուծումները և պատվերի պայմանները ճիշտ փոխանցվեն կատարման փուլ։
- Հետևել նախագծի շրջանակում փոփոխություններին և դրանց ազդեցությանը արժեքի, ժամկետների և աշխատանքների ծավալի վրա։
- Առաջացող խնդիրների վերաբերյալ ժամանակին տեղեկացնել պատասխանատու ղեկավարներին։
- Համակարգել տարբեր ստորաբաժանումների միջև առաջացող հարցերի լուծումը։
4. Ֆինանսական հաշվետվողականություն
- Կազմել բաժնի նախագծերի ֆինանսական հաշվետվություններ։
- Հետևել նախագծերի պլանավորված և փաստացի ծախսերին։
- Հետևել նախագծերի շահութաբերության ցուցանիշներին։
- Պատրաստել նախագծերի ֆինանսական արդյունքների վերաբերյալ պարբերական հաշվետվություններ։
- Վերլուծել նախահաշվային և փաստացի ծախսերի շեղումները։
- Ղեկավարությանը ներկայացնել նախագծերի ֆինանսական վիճակի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն։
Պաշտոնի պատասխանատվության սահմանները
Աշխատակիցը պատասխանատու է՝
- նախագծի վերաբերյալ տեղեկատվության ամբողջական և ճշգրիտ հավաքագրման,
- նախահաշիվների և հաշվարկների ճշգրտության,
- գնառաջարկների ժամանակին պատրաստման,
- համապատասխան ստորաբաժանումներին տեղեկատվության ճիշտ փոխանցման,
- նախագծերի ֆինանսական ցուցանիշների հաշվետվողականության համար։
Պահանջներ թեկնածուին
Կրթություն
Բարձրագույն կրթություն՝ ցանկալի է տնտեսագիտական, տեխնիկական, ճարտարագիտական կամ կառավարման ոլորտում։
Աշխատանքային փորձ
- 2+ տարվա փորձ նախահաշվարկի, նախագծերի համակարգման, արտադրության, շինարարության կամ հարակից ոլորտում։
- Նախագծերի հետ աշխատելու փորձը պարտադիր առավելություն է։
- Արտադրական ոլորտի փորձը ցանկալի է։
Հմտություններ
- Նախահաշիվ և ինքնարժեք հաշվարկելու կարողություն։
- Excel-ի լավ իմացություն։
- Ֆինանսական տվյալների վերլուծության կարողություն։
- Տեխնիկական փաստաթղթեր և գծագրեր կարդալու կարողություն։
- Բարձր հաշվարկային և վերլուծական ունակություններ։
- Նախագծերի միաժամանակյա համակարգման կարողություն։
- Հաճախորդների հետ պրոֆեսիոնալ հաղորդակցվելու կարողություն։
- Ժամկետների պահպանման և պատասխանատվություն կրելու կարողություն։
- Ցանկալի է AutoCAD-ի կամ տեխնիկական գծագրերի հետ աշխատելու կարողություն, ERP/CRM համակարգերի իմացություն։
- Ապակու մշակման և կոնստրուկցաիների արտադրության ոլորտի վերաբերյալ գիտելիքները կդիտարկվեն որպես առավելություն։
- Նախահաշվարկային ծրագրերի իմացություն։
Ժամանակակից ճարտարապետության մեջ առաջին իսկ հայացքից ուշադրություն են գրավում ապակյա լուծումները։ Ապակին 21-րդ դարում շինարարության մեջ ամենաշատ օգտագործվող տարրերից է։ Glasswork ընկերությունը հիմնադրվել է 2011թ.-ին Վրաստանում։ Ունենալով 5000 մ2 արտադրական տարածք, մի քանի տարվա ընթացքում արտադրական մակերեսները դարձել են 30.000 մ2։ 2018 թվականին Գլասսվորկ ապակու վերամշակման գործարան է հիմնադրվել նաև ՀՀ–ում ունենալով ևս 30.000 մ2։
Ընկերությունը տարածաշրջանում ապակու մշակման ծառայություններ տրամադրող և լսաթափանց կոնստրուկցիաներ արտադրող ամենախոշոր ընկերություններից է։ Կազմակերպության հզորությունները և փորձը թույլ են տալիս իրականացնել ցանկացած բարդության նախագծեր։