
Նախագծերի ղեկավար
NEKA LLC
Նկարագրություն
ՆԵԿԱ-յի թիմը ընդլայնվում է։ Փնտրում ենք նախագծերի ղեկավարների։
Պարտականություններ
- Պլանավորել աշխատանքների կատարման ժամկետները՝ չափագրման, գծագրման, արտադրության աշխատանքների ընթացքը,
- Վերահսկել և կարգավորել պրոեկտի իրականացման ընթացքում ծագած խոչընդոտները,
- Սերտ համագործակցել այլ ստորաբաժանումների հետ,
- Ըստ անհարաժեշտության համագործակցել աուտսորս ծառայություններ մատուցող ընկերությունների հետ,
- Հաճախորդներին տրամադրել հստակ տեղեկատվություն և խորհրդատվություն պրոեկտի ընթացքի, առավելությունների և առաջացող թերությունների վերաբերյալ,
- Անմիջական ղեկավարի հանձնարարությամբ իրականացնել պաշտոնից և մասնագիտությունից բխող այլ գործառույթներ:
Պահանջներ
- Կահույքի արտադրությունում, շինարարության ոլորտում աշխատանքային փորձը պարտադիր է,
- Պրոեկտների ղեկավարման փորձի առկայություն,
- БАЗИС-Мебельщик ծրագրի իմացություն,
- Բարձրագույն կրթություն կառավարման, վաճառքի կամ հարակից ոլորտներում,
- Հաղորդակցման հմտություններ,
- Թիմային աշխատանքի հմտություններ,
- Խնդիրների լուծման կարողություն,
- Ժամանակի կառավարում։
NEKA-ն կահույք արտադրող ընկերություն է` միտված ոլորտում յուրօրինակ գաղափարների ստեղծմանն ու լուծումների առաջարկմանը։
Շուկայում գործում է ավելի քան 7 տարի։ Այս ընթացքում համագործակցել ու այժմ էլ համագործակցում է մի շարք կազմակերպությունների և անհատների հետ, իրականացնում նախագծեր ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։
Դուք ևս կարող եք դառնալ ընկերության մի մասը և գրանցել աշխատանքային հաջողություններ մեր թիմի կազմում։