Նախագծերի և իրավական փաստաթղթերի համակարգող / Մասնագետ
RID LLC
Նկարագրություն
Մեր ընկերությունը փնտրում է պատասխանատու, նախաձեռնող և փորձառու մասնագետի, ով կմիանա մեր թիմին և կզբաղվի շինարարական և քաղաքաշինական ոլորտի փաստաթղթերի պատրաստմամբ ու համակարգմամբ։
Պարտականություններ
- Աշխատել iRequest և Urban.am հարթակներով։
- Պատրաստել և վարել հողի նպատակային նշանակության փոփոխության փաստաթղթային փաթեթները։
- Պատրաստել և համակարգել շինարարության թույլտվությունների փաստաթղթային փաթեթները։
- Աշխատել Կադաստրի հետ և ապահովել անհրաժեշտ փաստաթղթաշրջանառությունը։
- Կազմակերպել և համակարգել համալիր փորձաքննության և ՇՄԱԳ (Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման) եզրակացությունների ստացման գործընթացները։
- Ուսումնասիրել, կարդալ և վերլուծել նախագծերի փորձաքննության եզրակացությունները։
- Կիրառել ՀՀ գործող օրենսդրությունը և աշխատել իրավական հարթակներով՝ iDraft.am, Arlis.am, Aparan.am և այլ համապատասխան աղբյուրներով։
- Համագործակցել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև գործընկեր կազմակերպությունների հետ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (նախընտրելի է ճարտարապետության, շինարարության, քաղաքաշինության, հողաշինության կամ իրավունքի ոլորտներում)։
- iRequest և Urban.am համակարգերի գործնական իմացություն։
- Հողի նպատակային նշանակության փոփոխության ընթացակարգերի և փաստաթղթային փաթեթների իմացություն։
- Շինարարության թույլտվությունների ձևակերպման և ուղեկցման փորձ։
- Կադաստրի համակարգի հետ աշխատելու փորձ։
- Համալիր փորձաքննության և ՇՄԱԳ եզրակացությունների գործընթացների իմացություն։
- ՀՀ քաղաքաշինական, հողային և վարչական ոլորտի օրենսդրության լավ իմացություն։
- Նախագծերի փորձաքննության փաստաթղթերը կարդալու և վերլուծելու հմտություն։
- Հայերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն (անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն)։
- Համակարգչային գրագիտություն (MS Office)։
- Պատասխանատվության բարձր զգացում, կազմակերպչական և վերլուծական մտածողություն, թիմային աշխատանքի հմտություններ
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից-ուրբաթ՝ 09:30-18:30, շաբաթ՝ 10։00-16։00, կիրակի ազատ։