Մուտքի և միջսենյակային դռների տեղադրման մասնագետ
Վեգա ՈՒորլդ ՍՊԸ
Նկարագրություն
Վեգա ընկերությունը փնտրում է դռների տեղադրման փորձառու մասնագետներ՝ միանալու մեր թիմին,ովքեր պատասխանատու կլինեն մուտքի և միջսենյակային դռների տեղադրման, ամրացման, և կարգավորման համար՝ ապահովելով մեր հաճախորդների գոհունակությունը:
Պարտականություններ
- Մուտքի և միջսենյակային դռների տեղադրում և կարգավորում։
- Դռների տեղադրման նախապատրաստական աշխատանքների իրականացում։
Պահանջներ
- Դռների տեղադրման ոլորտում առնվազն 1-2 տարվա աշխատանքային փորձ։
- Տեխնիկական գիտելիքներ և գործիքների ճիշտ օգտագործման հմտություններ։
Մենք առաջարկում ենք:
- Մրցակցային աշխատավարձ։
- Աշխատանքի որակի հիման վրա աճի և զարգացման հնարավորություններ։
- Ընկերության կողմից ապահովված գործիքներ և անհրաժեշտ նյութեր։
ՎԵԳԱ ընկերության գործունեությունը սկիզբ է առել 2003 թվականի նոյեմբեր ամսին, երբ Երևանի Թումանյան փողոցում բացվեց ընկերության առաջին խանութը: 2010 թվականից ՎԵԳԱ ընկերությունը սկսում է իր գործունեության կայուն առաջընթացը, որի տեմպերը աճում են տարեցտարի: Այսօր ՎԵԳԱ ընկերությունը ամենախոշոր ցանցն է Հայաստանում, որը ներկայացնում է էլեկտրոնիկայի, կենցաղային և համակարգչային տեխնիկայի, որակյալ կահույքի, տեքստիլ արտադրանքի, գործիքների, տնային պարագաների, ինչպես նաև հեծանիվների, գրենական պիտույքների և խաղալիքների վաճառքը: