Get our free app. It won't take up space on your device

Մսավաճառ

Սիթի ՍՊԸ

Location: Yerevan
Salary:
Monthly 250,000-350,000 ֏
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Senior
Industry: Other
Deadline:
6/21/2026

Նկարագրություն

Երևան Սիթի սուպերմարկետների ցանցին շտապ անհրաժեշտ են փորձառու մսավաճառներ:

Պարտականություններ

  • Մսամթերքի մասնատում և մշակման իրականացում
  • Ապրանքի պատշաճ ներկայացում և դասավորում
  • Սանիտարահիգիենիկ նորմերի պահպանում
  • Հաճախորդների բարեհամբույր սպասարկում

Պահանջներ

  • Համապատասխան աշխատանքային փորձ
  • Արագ և կազմակերպված աշխատանք
  • Պատասխանատվության բարձր զգացում
  • Թիմում աշխատելու կարողություն

Հավելյալ նշումներ

  • Կայուն աշխատանք
  • Մրցունակ աշխատավարձ
  • Աշխատանքային աճի հնարավորություն
  • Բարեկարգ և ապահով աշխատանքային միջավայր

Company օverview
address
Number of employees
1-15
Phone
Phone
+37455254444

«Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը հիմնադրվել է 2007թվականին՝ Ռուբինյանց 15/5 հասցեում գործող մասնաճյուղը առաջին առևտրի կենտրոնն էր: Ժամանակի ընթացքում բարձրակարգ սպասարկման հանդեպ մեծ հետաքրքրությունն առաջացրեց երկրորդ, երրորդ և այլ մասնաճյուղեր բացելու անհրաժեշտություն: Այդ ժամանակահատվածում որակյալ սպասարկումը, ինչպես նաև առաջարկի բազմազանությունը դարձան մեր գործունեության հիմնական սկզբունքը:

«Երևան Սիթի» Երևանում ամենամեծ սուպերմարկետների ցանցն է, այժմ սուպերմարկետների ցանցն ընդլայնվում է նաև մարզերում: Ընդարձակ տարածքներն օգնում են հաճախորդին հարմարավետ տեղաշարժվել ինչպես առօրյա, այնպես էլ տոն օրերին գնումներ կատարելիս՝ միմյանց չխանգարելով: «Երևան Սիթի» Ձեզ է առաջարկում տեղում պատրաստվող թարմ ուտեստներ, խինկալի, ֆրանսիական հացաբուլկեղեն, տորթեր, աղցաններ, ավանդական հայկական լավաշ, ծովամթերքի, թարմ մսամթերքի, կաթնամթերքի և երշիկեղենի ամենալայն տեսականին:

«Երևան Սիթի» սուպերմարկետներում վճարման կետերին մոտենալը հարմար է անգամ մեծ սայլակներով, գործում են նաև առանձնացված express դրամարկղեր: Յուրաքանչյուր բաժնում առաջարկվող ապրանքատեսականին մեկ տասնյակից ավել է, ինչի շնորհիվ ընտրության հնարավորությունն ավելի դյուրին է դառնում, և հաճախորդը կարողանում է կողմնորոշվել ոչ միայն բրենդի, այլև գնի հարցում որոշում կայացնելիս:

Մեր նշանաբանն է. ոչ թե քարացած գներ, այլև մշտապես փոփոխվող գնային ճկուն համակարգ: Տարբեր ապրանքատեսակների համար շաբաթական չորս անգամ գործող «Կես գին» ակցիաները հաճելի անակնկալ են մատուցում մեր հաճախորդներին: Մեր «Բոնուս ակումբ»-ն արդեն ունի մի քանի հազարի հասնող անդամ, որոնց թվում իրենց պատվավոր տեղն են զբաղեցնում Հավատարիմ Հաճախորդները (նրանց տրված արտոնություններին կարող եք ծանոթանալ համապատասխան բաժնում):

See more
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media