Get our free app. It won't take up space on your device

Մսագործ - ոսկրազերծող

Bacon Product LLC

Location: Abovyan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level, Senior
Industry: Production, Operations
Deadline:
9/25/2026

Նկարագրություն

«Բեկոն Պրոդուկտ» ՍՊ ընկերությունը փնտրում է փորձառու և պատասխանատու ոսկրազատողի՝ արտադրամասում աշխատելու համար։

Աշխատակիցը պատասխանատու է մսեղիքի ճիշտ և որակյալ մասնատման, կտրատման, ոսկրազատման, ջլազատման և ձևավորման աշխատանքների իրականացման համար՝ պահպանելով արտադրական գործընթացի, որակի, անվտանգության և հիգիենայի սահմանված պահանջները։

Հիմնական պարտականություններ

  • Մսեղիքի մասնատում, կտրատում, ոսկրազատում, ջլազատում և ձևավորում՝ տեխնոլոգիական հրահանգներին և սահմանված չափանիշներին համապատասխան
  • Աշխատանքի ընթացքում մսեղիքի ճիշտ մշակում և տեղավորում՝ ըստ արտադրական գործընթացի պահանջների
  • Անհրաժեշտության դեպքում մսեղիքի տեղափոխում համապատասխան ջերմաստիճանային ռեժիմով սառնարան
  • Արտադրական տարածքում անվտանգության, հակահրդեհային և սանիտարահիգիենիկ կանոնների պահպանում
  • Անձնական հիգիենայի և աշխատանքային սանիտարական նորմերի խստիվ պահպանում
  • Աշխատանքի վայրի մաքրության և կարգուկանոնի պահպանում

Պահանջներ

  • Համապատասխան աշխատանքային փորձ՝ առնվազն 1 տարի
  • Ֆիզիկապես առողջ և դիմացկուն լինելու կարողություն
  • Ձեռքի լավ ճկունություն և աշխատանքը ճշգրիտ կատարելու ունակություն
  • Մաքրասիրություն և հիգիենայի կանոնների պահպանման բարձր պատասխանատվություն
  • Պարտաճանաչություն, կարգապահություն և պատասխանատվություն
  • Տեխնոլոգիական հրահանգներին և աշխատանքային ցուցումներին հետևելու պատրաստակամություն

Կդիտարկվի որպես առավելություն

  • Մսի արտադրությունում կամ մսի վերամշակման ոլորտում աշխատանքային փորձը
  • Մսեղիքի մասնատման և ոսկրազատման տեխնոլոգիաների լավ իմացությունը
  • Արտադրական անվտանգության և սանիտարահիգիենիկ նորմերի իմացությունը

Հավելյալ նշումներ

Դիմի՛ր

Հասցեն՝ գ.Արզնի, Աբովյան խճուղի, թիվ 9

Company օverview
address
Address
Կոտայքի մարզ, գ. Արզնի, Աբովյանի խճ., թիվ 9
address
Number of employees
151-500
Phone
Phone
37499857657

«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» ընկերությունը հիմնադրվել է 1995թ. և զբաղվում է մսամթերքի և կիսաֆաբրիկատների արտադրությամբ: Գործունեությունը սկսելով փոքր արտադրամասում՝ ընկերությունը ժամանակի ընթացքում ընդարձակվել է և այսօր գործում է ժամանակակից, միջազգային ստանդարտներին համապատասխան մասնաշենքում:

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Free meals
Free meals
Reward system
Reward system
Free parking
Free parking
Company car
Company car

Spread the word! Share this job on social media