
ՄՌԿ/HR մասնագետ
Noy Invest Holding
Նկարագրություն
Փնտրում ենք մոտիվացված աշխատակցի՝ Մարդկային Ռեսուրսների Կառավարման մասնագետի պաշտոնը համալրելու նպատակով:
Պարտականություններ
- Ընկերության հիմնադրի հետ միասին մարդկային ռեսուրսների կարիքների վերլուծության իրականացում, կազմակերպության կառուցվածքում անհրաժեշտ փոփոխությունների վերաբերյալ առաջարկների ներկայացում, ընկերության ներքին կարգապահական կանոնների լրամշակում և կիրառման ապահովում,
- Կադրային հաշվառման և փաստաթղթաշրջանառության գործընթացի իրականացում՝ աշխատանքի ընդունման, ազատման, տեղափոխման, ամենամյա և նպատային արձակուրդների, գործուղումների հրամանների, աշխատանքային և քաղաքացիաիրավական պայմանագրերի, պայմանագրերին կից համաձայնագրերի, ծանուցումների կազմում, տեղեկանքների տրամադրում,
- Թափուր աշխատատեղերի համալրման նպատակով հավաքագրման ընթացակարգի մշակում, աշխատանքի հայտարարությունների մշակում, մասնագիտացված կայքերում տեղադրում,
- Թեկնածուների ինքնակենսագրությունների (CV) հավաքագրում, ուսումնասիրություն, նախնական ընտրություն, հարցազրույցների կազմակերպում, հարցազրույցների իրականացում,
- Աշխատանքի նկարագրերի պատրաստում և համաձայնեցում,
- Թիմբիլդինգների և այլ զարգացման և խրախուսման ծրագրերի համակարգում, իրականացում,
- ՄՌԿ բաժնի տարաբնույթ կազմակերպչական գործընթացների իրականացում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ հարակից ոլորտներում,
- ՄՌԿ մասնագիտությամբ վերապատրաստում,
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ՄՌԿ ոլորտում,
- ՀՀ աշխատանքային օրենսդրության գերազանց իմացություն,
- Գրավոր և բանավոր հաղորդակցվելու գերազանց հմտություններ, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն,
- Համակարգչային գիտելիքներ, ՀԾ, 1C և MS Office ծրագրերի լավ իմացություն,
- Պատասխանատվության զգացում,
- Թիմում աշխատելու ունակություն:
Հավելյալ նշումներ
Վեցօրյա աշխատանքային շաբաթ:
Հոլդինգում ներառված են ամենատարբեր ոլորտների գործունեություն, մասնավորապես, կապիտալ և էներգետիկ շինարարություն, ճանապարհաշինարարություն, կառուցապատում, վերանորոգում, բիզնես կենտրոնի ստեղծում, կառավարում՝ բիզնես գործունեության լավագույն պայմանների ապահովմամբ։ Հոլդինգն իր մեջ ներառում է արտադրական և տեխնիկական խոշոր բազա, որտեղ առկա է շինարարական տեխնիկա՝ մասնագիտացված էներգետիկ շինարարության համար։ Հոլդինգն իր գործունեության ընթացքում իրագործել է մայրուղային գազատարների վերանորոգում, գազաֆիկացում, ոռոգման և ջրամատակարարման համակարգի կառուցման աշխատանքներ։ Իրականացրել է աշխատանքներ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերում։ Երևան քաղակի Գ–1 թաղամասում կառուցապատել է «Նոյան Տուն Բնակելի Թաղամասը», որը կառուցապատման ստանդարտների և ժամանակակից լուծումների համադրությամբ՝ իր ուրույն ոճն ունի։