Get our free app. It won't take up space on your device

ՄՌԿ փաստաթղթաշրջանառության մասնագետ

«Թի Ըքաունթ» ՍՊԸ

Location: Kentron, Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Senior
Industry: Human Resources
Deadline:
6/24/2026

Նկարագրություն

«Թի Ըքաունթ» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում մարդկային ռեսուրսների կառավարման փորձառու մասնագետի։ ՄՌԿ մասնագետը պատասխանատու է ամբողջ կադրային փաստաթղթաշրջանառության համար:

Պարտականություններ

  • Աշխատանքային հարաբերությունների մասով փաստաթղթերի կազմում
  • Աշխատակիցների տվյալների, աշխատանքային հարաբերությունների և հետագա փոփոխությունների մուտքագրում ՀԾ ծրագիր
  • Կնքված և ստորագրված փաստաթղթերի հաշվառում, փաստաթղթաշրջանառության վարում և գույքագրում
  • Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերի պատրաստում
  • Գործընկերներին ՀՀ Աշխատանքային օրենսգրքի շրջանակներում խորհրդատվության տրամադրում
  • Գործատուի կամ բաժնի ղեկավարի կողմից այլ հանձնարարությունների կատարում:

Պահանջներ

  • Կրթություն՝ բարձրագույն
  • Աշխատանքային փորձ կադրային ոլորտում՝ 2 տարի և ավել
  • Աշխատանքային օրենսգրքի ԳԵՐԱԶԱՆՑ իմացություն
  • Կադրային ոլորտի գործիքների և փաստաթղթերի վարման ստանդարտների իմացություն
  • Համակարգչային MS Office փաթեթի իմացություն
  • Հայերենի գերազանց, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն
  • Բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություն
  • Առաջնահերթությունների և ժամանակի կառավարում
  • Թիմային աշխատանք
  • Աջակցելու և համագործակցելու պատրաստակամություն
  • Մանրուքների հանդեպ ուշադրություն
  • Նախաձեռնողականություն, պատասխանատվություն

Հավելյալ նշումներ

Ինչ առավելություններ է տալիս «Թի Ըքաունթ» ՍՊԸ-ն իր աշխատակիցներին՝

  • Կայուն աշխատանք
  • Մրցակցային աշխատավարձ
  • Լրացուցիչ վճարովի արձակուրդային օրեր
  • Անվճար լանչ
  • Կորպորատիվ միջոցառումներ
  • Աշխատակիցներին տրամադրվում է օրենքով սահմանված բոլոր արտոնություններն ու իրավունքները
Company օverview
address
Address
ՀՀ, ք․Երևան, Փոքր կենտրոն, Իսրայելյան 37, 1/1
address
Number of employees
51-150
Phone
Phone
37411408608

Թի Ըքաունթը Հայաստանի առաջատար հաշվապահական խորհրդատվական ընկերություններից է: Մենք առաջարկում ենք հայկական և արտասահմանյան կապիտալ ունեցող ընկերություններին, նրանց դուստր ձեռնարկություններին և ներկայացուցչություններին՝ անկախ գործունեության ոլորտից և կազմակերպաիրավական ձևից, ժամանակի պահանջներին համապատասխանող հաշվապահական, իրավաբանական, աշխատավարձի հաշվարկի և կադրային գործավարության, ներքին աուդիտի, հաշվապահական հաշվառման վերականգնման, հարկային ստուգումների ուղեկցման և խորհրդատվական ծառայություններ։ Թի Ըքաունթի հաշվապահական ծառայությունները ներառում են ամբողջական սպասարկում ՝ ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների համաձայն (IFRS):

See more
Benefits
Corporate events
Corporate events
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Free meals
Free meals
Trainings
Trainings
Free parking
Free parking
No dress code
No dress code
Preferential financial services
Preferential financial services
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media