
ՄՌԿ / Փաստաթղթաշրջանառության մասնագետ
Cinemastar Company
Նկարագրություն
Սինեմա Սթարը ՄՌԿ թիմի համալրման համար փնտրում է ՄՌԿ մասնագետի, ով կկազմակերպի և կվարի կազմակերպության փաստաթղթաշրջանառության ժամանակին և պատշաճ իրականացումը:
Պարտականություններ
- Կադրային փաստաթղթաշրջանառության վարում և կորդինացում,
- Աշխատանք 1C համակարգում. համակարգից կադրային և վարչական փաստաթղթերի դուրսբերում,
- Համագործակցություն Հաշվապահության թիմի հետ,
- Կադրային արխիվի վարում, թվայնացում և պահպանում՝ համապատասխան ընթացակարգերով,
- Կադրային հաշվետվությունների պատրաստում՝ ըստ ղեկավարության կամ համապատասխան մարմինների պահանջների,
- Ադմինիստրատիվ և կազմակերպական ՄՌԿ աշխատանքների իրականացում,
- Մասնակցություն ներքին քաղաքականությունների և ընթացակարգերի բարելավման գործընթացներին։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Համանման պաշտոնում 2-3 տարվա աշխատանքային փորձ,
- ՀՀ ԱՕ լավ իմացություն,
- 1C ծրագրով աշխատելու փորձ՝ ցանկալի,
- Հաշվետվությունների կազմում,
- Ուշադրություն մանրուքներում,
- Համակարգային մտածելակերպ,
- Ռուսերեն և անգլերեն լեզուների
բավարար մակարդակի տիրապետում։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ հնգօրյա աշխատանքային շաբաթ՝ 10:00-19:00։
Ֆիլմի դիտման քարտ,
Սպորտ ակումբի աբոնեմենտ։
«Սինեմա Սթար» ընկերությունը հիմնադրվել է 2005 թվականին։ 13 տարի անց «Սինեմա Սթար» կինոթատրոնների ցանցն աճում է արագ տեմպերով և ընդլայնում է իր աշխարհագրությունը։ Այսօրվա դրությամբ ցանցի կինոթատրոնները տեղակայված են Ռուսաստանի և Հայաստանի 16 քաղաքներում։ Ցանցն իր մեջ ներառում է 29 կինոթատրոն, 138 թվային կիոդահլիճներ, որտեղ միաժամանակ կարող են ֆիլմ դիտել 16480 մարդ։ Սինեմա Սթարը մտնում է Ռուսաստանի կինովարձույթի խոշորագույն օպերատորների առաջին վեցնյակի մեջ։ Ցանցի թվային կինոդահլիճներում տեղադրված են Christie ընկերության պրոյեկտորներ, Dolby Digital Surround EX ձայնային համակարգ, 3D համակարգ Master Image և լուսաէֆեկտիվ արծաթե էկրաններ: Շատ դահլիճներում տեղադրված է Dolby Atmos ձայնային համակարգը, որը հնարավորություն է տալիս կենդանացնել էկրանին տեղի ունեցողը և ստեղծում է հզոր ու հագեցած ձայն։