
ՄՌԿ Օգնական
Mr. GYROS
Mr. Gyros-ը աշխատանքի է հրավիրում ՄՌԿ օգնականի։
Պարտականություններ
- Կազմակերպել ՄՌԿ և ադմինիստրատիվ բաժնի գործընթացները, այդ թվում փաստաթղթաշրջանառության գործընթացները
- Կազմել և վարել համապատասխան փաստաթղթեր, ձևաթղթեր, բազաներ, հաշվետվություններ
- Աջակցել անձնակազմի հավաքագրման գործընթացում
- Իրականացնել գրասենյակում դիմորդների ընդունելությունը
- Հեռախոսազանգերի և նամակագրությունների վարում
- ՄՌԿ բաժնին և գրասենյակին անհրաժեշտ ապրանքների քանակի վերահսկում և ապահովում
- Անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարություններ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (ցանկալի է կառավարման, տնտեսագիտության ոլորտում)
- Մարդկային ռեսուրսների կառավարման հիմունքների իմացություն
- Սեղմ ժամկետներում ծանրաբեռնված աշխատելու ունակություն
- Հայերենի գերազանց իմացություն (ռուսերեն, անգլերեն ցանկալի է)
- Համակարգչային գրագիտություն։
Հավելյալ նշումներ
Մեր թիմին միանալու համար խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը նշված էլ․ հասցեին։
Մր. Գիրոս ընկերությունը հունական արագ սննդի ցանց է, որը հիմնադրվել է 2009 թվականի մայիսի 1-ին: Մեր առաջին մասնաճյուղն իր դռները բացել է Թումանյան 40 հասցեում և բավականին կարճ ժամանակահատվածում հասցրել է սիրվել մեր հաճախորդների կողմից: Շնորհիվ հաճախորդամետ մոտեցման՝ մեր ընկերությունը վայելում է մեր մշտական հաճախորդների անկեղծ սերն ու նվիրվածությունը, ինչը մեզ ստիպում է շարունակ կատարելագործվել և ընդլայնվել: Մր․ Գիրոսի ստեղծման պատմությունը լի է հաջողություններով և նորարարություններով։ Այսօր արդեն, մենք ունենք 12 մասնաճյուղ Երևան քաղաքում: Մր․ Գիրոս ընկերությունը դեմ է խտրականության ցանկացած դրսևորման և փորձում է հնարավորություն ընձեռել յուրաքանչյուր դիմորդի, ով ցանկանում է աշխատել ընկերությունում։ Մենք խրախուսում ենք հատկապես ուսանողներին՝ այդ կերպ փորձելով լուծել նաև երիտասարդների զբաղվածության խնդիրը։ Դառնալով Մր․ Գիրոս ընկերության աշխատակից՝ Դուք դառնում եք Մր․ Գիրոս ընտանիքի կարևոր մասնիկը։ Յուրաքանչյուր աշխատակից պարտավոր է առաջնորդվել մեր ընկերության կարևորագույն աշխատանքային սկզբունքներով՝ Պատասխանատվություն, Կարգապահություն, Թիմային աշխատանք և պահպանել մեր արժեքները՝ Մաքրասիրություն, Հյուրընկալություն, Ճշտապահություն, Պահպանողականություն, Որակ, Արագություն: