Get our free app. It won't take up space on your device

ՄՌԿ մասնագետ

VLV CENTRE

Location: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Mid level, Senior
Industry: Administrative, Clerical, Human Resources
Deadline:
8/7/2026

Նկարագրություն

«ՎԻԷԼՎԻ Սենթր» ՍՊԸ-ն հրավիրում է աշխատանքի Մարդկային ռեսուրսների կառավարման (ՄՌԿ) մասնագետ, ով պատասխանատու կլինի աշխատակիցների կադրային փաստաթղթաշրջանառության, անձնական գործերի վարման և աշխատանքային օրենսդրությանը համապատասխան կադրային գործընթացների կազմակերպման համար։ Պաշտոնը հիմնականում ուղղված է կադրային փաստաթղթավորման և վարչարարության իրականացմանը։

Պարտականություններ

  • Վարել աշխատակիցների անձնական գործերը և կադրային ամբողջ փաստաթղթաշրջանառությունը։
  • Կազմել աշխատանքի ընդունման, տեղափոխման, արձակուրդի, գործուղման, խրախուսման և աշխատանքային հարաբերությունների դադարեցման վերաբերյալ հրամաններ։
  • Պատրաստել և վարել աշխատանքային պայմանագրեր, լրացուցիչ համաձայնագրեր և այլ կադրային փաստաթղթեր։
  • Ապահովել կադրային փաստաթղթերի համապատասխանությունը ՀՀ աշխատանքային օրենսդրության պահանջներին։
  • Վարել աշխատակիցների արձակուրդների, բացակայությունների և աշխատանքային ժամանակի հաշվառման փաստաթղթերը։
  • Պատրաստել տեղեկանքներ, բնութագրեր և այլ կադրային փաստաթղթեր։
  • Համագործակցել պետական մարմինների հետ՝ անհրաժեշտ հաշվետվությունների և տեղեկատվության տրամադրման նպատակով։
  • Արխիվացնել և պահպանել կադրային փաստաթղթերը սահմանված կարգով։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է՝ իրավաբանական, կառավարման կամ հարակից ոլորտում)։
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ կադրային վարչարարության կամ ՄՌԿ ոլորտում։
  • ՀՀ աշխատանքային օրենսդրության լավ իմացություն։
  • Կադրային փաստաթղթերի կազմման և վարման փորձ։
  • MS Office ծրագրերի, հատկապես Word և Excel-ի լավ իմացություն։
  • Բարձր պատասխանատվություն, կազմակերպվածություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ։
  • Գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու կարողություն։

Հավելյալ նշումներ

  • Մրցունակ աշխատավարձ։
  • Կայուն աշխատանք զարգացող ընկերությունում։
  • Մասնագիտական զարգացման հնարավորություն։
  • Հարմարավետ և աջակցող աշխատանքային միջավայր։
Company օverview
address
Address
Արշակունյաց 69/5
address
Number of employees
501-1000

<<ՎիԷլՎի Սենթր>> ՍՊԸ-ն իր գործունեությունը սկսել է 2004 թվականին։ Ընկերությունը զբաղվում է կենցաղային, խոհանոցային և համակարգչային տեխնիկայի, ինչպես նաև կահույքի և սանկերամիկայի ներմուծմամբ ու վաճառքով՝ թե՛ մեծածախ, և թե՛ մանրածախ եղանակներով։ Տեղական արտադրանքի լայն տեսականուց բացի, ընկերությունը մասնագիտացած է նաև միջազգային հայտնի ապրանքանիշերի ներմուծմամբ՝ ապահովելով սպառողների տարբեր նախասիրությունների բավարարման և ընտրության լայն հնարավորություններ։
Ընկերությունը համագործակցում է այնպիսի հանրահայտ ապրանքանիշերի հետ, ինչպիսիք են՝ Hisense, Toshiba, Samsung, VIKASS, Philips, Panasonic, Graude, De'Longhi, Apple և այլ հայտնի բրենդներ։
Սրահներում ներկայացված է ոչ միայն տեխնիկայի և կահույքի, այլև սանտեխնիկայի ու սանկերամիկայի լայն տեսականի՝ խոհանոցային լվացարաններ և պարագաներ, զուգարանակոնքեր, լոգախցիկներ, ծորակներ, սալիկներ, ինչպես նաև լոգասենյակի այլ անհրաժեշտ պարագաներ։ Բացի այդ, սրահում հասանելի են բարձրորակ դռներ՝ հայտնի արտադրողներից։
ՎիԷլՎի Սենթր-ը շարունակում է իր զարգացումը՝ հավատարիմ մնալով «Ամեն ինչ մեկ վայրից» կարգախոսին։

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Flexible working schedule
Flexible working schedule
Medical insurance
Medical insurance
Reward system
Reward system
Business trips
Business trips
Personal accident, death, illness insurance
Personal accident, death, illness insurance
Trainings
Trainings
Free parking
Free parking
Paid day-offs
Paid day-offs
Company car
Company car
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media