Get our free app. It won't take up space on your device

ՄՌԿ մասնագետ

Mix Group

Location: Yerevan
Salary:
Monthly 250,000-300,000 ֏
Employment type: Full Time
Work experience: Mid level
Industry: Human Resources
Deadline:
6/26/2026

Նկարագրություն

Կազմակերպությունը փնտրում է ՄՌԿ մասնագետի, ով իր գիտելիքներով և կազմակերպչական հմտություններով կնպաստի մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի կատարելագործմանը և թիմի կայուն զարգացմանը։

Պարտականություններ

  • Կազմակերպել և իրականացնել աշխատակիցների հավաքագրման և ընտրության գործընթացը,
  • Կազմել և վարել անձնակազմի փաստաթղթային բազան՝ պայմանագրեր, հրամաններ, արձակուրդային հաշվարկներ և այլն,
  • Ներկայացնել նոր աշխատակիցներին կազմակերպության ներքին կանոնակարգերը և հարմարեցնել նրանց աշխատանքային միջավայրին,
  • Կազմակերպել աշխատակիցների գնահատման, խրախուսման և վերապատրաստման գործընթացները,
  • Մոնիտորինգ կատարել աշխատանքի կարգապահության, ներկա-բացակայությունների և աշխատանքի արդյունավետության նկատմամբ,
  • Նպաստել դրական թիմային մթնոլորտի ձևավորմանը և կորպորատիվ մշակույթի զարգացմանը։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (նախընտրելի է՝ հոգեբանություն, կառավարման կամ տնտեսագիտական ոլորտում),
  • Առնվազն 1-2 տարվա փորձ ՄՌԿ ոլորտում,
  • Հայերենի գերազանց տիրապետում, ռուսերենի և անգլերենի իմացությունը՝ ցանկալի,
  • Գերազանց հաղորդակցական և կազմակերպչական հմտություններ,
  • MS Office ծրագրերի իմացություն,
  • 1C իմացություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր` երկուշաբթի-ուրբաթ՝ 09։00-18։00։

Company օverview
address
Address
Երևան, Հայաստան
address
Number of employees
51-150
Phone
Phone
099200283

«Միքս Փեինթս» ՍՊԸ-ն հիմնադրվելով 1999թ.-ին և լինելով Հայաստանում շինանյութերի արտադրության առաջատարներից՝ զբաղվում է ջրադիսպերսիոն ներկերի, շինարարական չոր շաղախների, սալիկի սոսինձների, կապակցող նյութերի և այլ շինարարական ապրանքների արտադրությամբ: Ընկերությունը համագործակցում է տեղական ու արտասահմանյան ընկերությունների հետ, ներմուծում արտադրության համար նհրաժեշտ որակյալ հումք և սարքավորումներ: Մենք հաջողությամբ համագործակցում ենք նաև Հայաստանում շինարարության ոլորտի առաջատար ընկերությունների հետ, վայելում նրանց վստահությունը, որպես հուսալի գործընկեր:

Որակյալ հումքի, ժամանակակից գերմանական տեխնոլոգիաների, փորձառու մասնագետների, մշտական լաբորատոր վերահսկողության աշխատանքների շնորհիվ՝ ընկերությունը արդյունքում արտադրում է բարձրորակ արտադրանք: Ամեն տարի ընկերությունն ավելացնում է իր արտադրանքի տեսականին: Ընկերությունը հանդիսանում է նաև խոշոր հարկատու:

 

2024թ. ընկերությունը վերաբրենդավորվել է և այժմ ներկայանում է Միքս Գրուպ անվանմամբ, նոր տարբերանշանով և նորացված փաթեթավորմամբ։

Միքս Գրուպ՝ Քո լավագույն ընտրությունը

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Free meals
Free meals
Reward system
Reward system
Trainings
Trainings
No dress code
No dress code
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media