
ՄՌԿ Մասնագետ
Premier Foods LLC
Նկարագրություն
“Պրեմիեր Ֆուդս” ընկերությունը փնտրում է ՄՌԿ մասնագետի իր մեծ թիմին միանալու համար, ով պատասխանատու կլինի ՀՀ օրենսդրության համաձայն ընկերության փաստաթղթաշրջանառության վարման, միջոցառումների կազմակերպման գործընթացի համար:
Պարտականություններ
- Կազմակերպել ՄՌ փաստաթղթաշրջանառության ողջ գործընթացը՝ համաձայն ՀՀ օրենսդրության պահանջների,
- Իրականացնել ընդունման, ազատման, պաշտոնների փոփոխությունների և այլ ՄՌ գործընթացների ծրագրային ձևակերպումները,
- Պատրաստել աշխատանքային պայմանագրեր, հրամաններ, տեղեկանքներ, արձակուրդների, գործուղումների վերաբերյալ փաստաթղթեր,
- Ստեղծել պաշտոնական ներքին փաստաթղթեր՝աշխատանքային պայմանագրեր, հրամաններ, տեղեկանքներ, արձակուրդների, գործուղումների վերաբերյալ փաստաթղթեր,
- Պատրաստել ՄՌ հաշվետվություններ,
- Իրականացնել ներքին միջոցառումների կազմակերպումը,
- Մշտապես տեղեկացված լինել և պահպանել աշխատանքային օրենսդրությունը, հետևել փոփոխություններին,
- Առաջարկել նոր ընթացակարգեր և քաղաքականություններ՝ շարունակաբար բարձրացնելու ՄՌ բաժնի և ամբողջ կազմակերպության արդյունավետությունը, ինչպես նաև բարելավել աշխատակիցների փորձառությունը։
Պահանջներ
- Աշխատանքային փորձ՝ որպես ՄՌ մասնագետ, ՄՌ վարչական օգնական կամ համապատասխան այլ պաշտոնում,
- Բարձրագույն կրթություն՝ ՄՌ կամ հարակից ոլորտներում,
- ՀՀ աշխատանքային օրենսդրության իմացություն,
- Գերազանց կազմակերպչական և պլանավորման հմտություններ,
- Հաղորդակցման հմտություններ՝ հեռախոսային, էլ․փոստային և անձնական շփման մակարդակով,
- Ունակություն՝ աշխատել տարբեր բաժինների հետ, ինչպես նաև ինքնուրույն՝ նվազագույն վերահսկողությամբ,
- Տվյալների բազայի կառավարման և գրանցումների վարման հմտություններ,
- Մարդկային ռեսուրսների աշխատանքի խիստ գաղտնի բնույթը պահպանելու ունակություն,
- Անալիտիկ մտածելակերպ,
- Համակարգչային գրագիտություն (հատկապես՝ MS Office, Outlook), ՀԾ ծրագրի իմացությունը առավելություն է,
- Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն։
Հավելյալ նշումներ
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV)։
Premier Foods LLC is an Official Distributor of Nestle, Carlsberg Group and Makfa in RA.