
ՄՌԿ մասնագետ
Penotex LLC
Նկարագրություն
Աշխատանքի ենք հրավիրում խելացի, ակտիվ, կրեատիվ մտածելակերպով ՄՌԿ մասնագետի
Պարտականություններ
- Աշխատակիցների ընդունման, ազատման, արձակուրդների, գործուղման և այլ անհատական իրավական ակտերի կազմում
- Ներքին իրավական ակտերի վարում
- Աշխատանքային պայմանագրերի կնքում
- Պաշտոնեական հրահանգների նախագծերի պատրաստում, վարում
- Աշխատակիցների հայտերի պատշաճ ներկայացում
- Աշխատակիցների հավաքագրում
- Սույն պաշտոնից բխող այլ գործառույթների կատարում
Պահանջներ
- բարձրագույն կրթություն
- նվազագույնը՝ 3 տարվա աշխատանքային փորձ
- համակարգչային գիտելիքներ, հայտարարությունների հարթակից օգտվելու հմտություններ
- մասնագիտական սերտիֆիկատները կդիտվեն որպես առավելություն
Հավելյալ նշումներ
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը էլ. հասցեին:
«ՊԵՆՈՏԵՔՍ» ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին։ Ընկերությունը զբաղվում է փրփրապլաստե դեկորատիվ քիվերի, առաստաղի դեկորների և փրփրապլաստե ձայնաջերմամեկուսիչ թերթերի արտադրությամբ, ինչպես նաև ջրադիսպերսիոն և դեկորատիվ ներկերի, լաքանյութերի, սվաղաներկերի (դեկորատիվ սվաղ), շինարարական քիմիայի արտադրությամբ, որոնք համապատասխանում են միջազգային ստանդարտներին։
Ընկերությանն է պատկանում նաև «BELLA CASA» խանութ-սրահների ցանցը։ Ինչպես նաև «ՊԵՆՈՏԵՔՍ» ընկերությունը համարվում է պաշտոնական և էքսկլյուզիվ ներկայացուցիչը եվրոպական և ռուսական մի շարք բրենդերի, ինչպիսիք են՝ «ՔՐԻՍՏԻԱՆԱ ՄԱՍԻ, ՊԱՐԱՏՈ», «ՄԱԿՈ», «ՊԱՎԱՆ», «ԲՈԼԴՐԻՆԻ», «ԿՈ.ՄԵ», «ԱՆԶԱ», «ԵՎՐՈ ԴԵԿՈՐ», «ԱՍՊԵԿՏ», «ՍԻԼԿ ՊԼԱՍՏԵՐ», «ԴԵԿՈՄԱՍՏԵՐ», «ՊԵՐՖԵԿՏ ՊԼՅՈՒՍ», «ԴԵ-ԲԱԳԵՏ», «ՎԻՔՍԵՆ», «ՀԵԼԻՈՍ», «ԲԵԼԻՆԿԱ» և ոչ միայն։