Get our free app. It won't take up space on your device

ՄՌԿ կրտսեր մասնագետ

FNet

City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Junior, Mid level
Industry: Human Resources
Deadline:
3/6/2025
Job posting has expired

Նկարագրություն

Էֆ նեթ Տելեկոմը փնտրում է պատրաստակամ և էներգիայով լի ՄՌԿ կրտսեր մասնագետի՝ իր մեծ թիմին միանալու ու թիմի կյանքն ավելի հեշտ ու լավը դարձնելու համար։

Պարտականություններ

  • Տեղադրել թափուր աշխատատեղերի մասին հայտարարություններ, հետևել դրանց ողջ ընթացքին,
  • Պատասխանել ՄՌԿ բաժնին առնչվող մուտքային հեռախոսազանգերին և էլեկտրոնային հարցումներին, տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն,
  • Կատարել ինքնակենսագրականների դիտարկում, ֆիլտրում և թեկնածուների հետ կապի հաստատում,
  • Վարել թեկնածուների հետ հարցազրույցներն ու բանակցությունները, կատարել անձնակազմի նախնական ընտրություն,
  • Վարել աշխատակիցների տվյալների բազաները,
  • Մասնակցել նոր աշխատակիցների օնբորդինգի գործընթացի կազմակերպմանը, հետևել կազմակերպվող դասընթացների իրականացմանը,
  • Աջակցել մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի այլ գործառույթներում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն ցանկալի է ՄՌԿ կամ հարակից ոլորտներում,
  • Ոլորտում աշխատանքային փորձ հատկապես հավաքագրման բաժնում նվազագույնը 1 տարի,
  • Համակարգչային հմտություններ, MS Office փաթեթի լավ իմացություն,
  • Աշխատանքային օրենսգրքի իմացություն,
  • Պատասխանատվության զգացում,
  • Գերազանց հաղորդակցական հմտություններ,
  • Սովորելու անսահման ցանկություն,
  • Նվիրվածություն աշխատանքին և ուշադրություն մանրուքներին,
  • Սթրեսսակայունություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր՝ երկուշաբթի-ուրբաթ 09։30-18։30։

Company օverview
address
Address
57/4 Զավարյան փողոց
address
Number of employees
51-150

Fnet-ը մալուխային հեռուստատեսության և ինտերնետի առաջատար մատակարարներից մեկն է Հայաստանում։ Fnet-ը նաև մեր երկրում ռուսաստանյան օպտիկամալուխային ցանցի ներդրող երկու առաջատար խոշոր ընկերությունների ներկայացուցիչն է: Ընկերությունն այժմ մեծածավալ ներդրումներ է իրականացնում հեռահաղորդակցության ոլորտում և մատակարարում հեռուստատեսության ծառայություն (նաև catch up գործառույթ) և գերարագ ինտերնետ` օպտիկամանրաթելային ցանցի միջոցով: Մեր առաքելությունը և նպատակը՝ Մատուցվող ծառայությունները դարձնել հասանելի ողջ ՀՀ տարածքում։ Մատուցել այնպիսի ծառայություն, որը գին/որակ համադրության մեջ լավագույնն է։ Ստեղծել մեծ ընտանիք՝ կազմված բաժանորդներից և աշխատակիցներից՝ յուրաքանչյուրին ցուցաբերելով անհատական մոտեցում Որպես սոցալապես պատասխանատու բիզնես աջակցել հասարակության ընդհանուր զարգացմանը և հատկապես ֆիզիկապես և մտավոր առողջ սերնդի ձևավավորմանը։

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Reward system
Reward system
Trainings
Trainings

Spread the word! Share this job on social media