Get our free app. It won't take up space on your device

ՄՌԿ կրտսեր մասնագետ

ASEDL LLC

Industry: Accounting, Finance, Banking, Human Resources
Deadline: 4/24/2024
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Junior
Job posting has expired

Նկարագրություն

ԱՍԷԴԼ-ում աշխատնաքային օրենսդրության իմացությամբ սկսնակ մասնագետի աշխատանքի հնարավորություն կա:

Պարտականություններ

  • ՀՀ Օրենսդրության համաձայն կազմում է աշխատակիցների հետ աշխատանքային հարաբերությունները կարգավորող իրավական ակտեր
  • Վերահսկում է աշխատողների հաճախումները, արձակուրդները, արտաժամերը, կազմում է աշխատաժամանակի տեղեկագիր(տաբել)
  • Պարբերաբար թարմեցնում է աշխատակիցների տվյալները համապատասխան ծրագրերում և տվյալների բազաներում
  • Անհաժեշտության դեպքում կազմում է աշխատանքի նկարագիր, տեղադրում է թափուր հաստիքի վերաբերյալ հայտարարություն, մասնակցում է թափուր հաստիքների համալրման գործընթացին
  • Իրականացնում է նոր ընդունված աշխատողների ադապտացիան և ծանոթացումը կազմակերպությանը
  • Մասնակցում է անձնակազմի համար իրականացվող միջոցառումների, ժողովների նախապատրաստական աշխատանքներին

Պատասխանատվությունը.

  • Պատասխանատու է աշխատանքային իրավահարաբերությունները ՀՀ օրենսդրության համաձայն ժամանակին և ճիշտ փաստաթղթավորելու համար;
  • Պատասխանատու է ֆինանսական բաժին աշխատակիցների աշխատանքի և հանգստի վերաբերյալ տվյալների ճիշտ և ժամանակին տրամադրման համար;
  • Տվյալների բազաներում ժամանակին և ճիշտ տեղեկատվության մուտքագրման համար, դրանց թարմեցման համար;

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Աշխատանքային օրենսգրքի իմացություն
  • Անգլերենի և ռուսերենի իմացություն
  • Աշխատանքային փորձը ՄՌԿ ոլորտում ցանկալի է
  • ՄՌԿ ոլորտի դասընթացի մասնակցությունը ցանկալի է
  • MS-Office փաթեթի, մասնավորապես Excel-ի լավ իմացություն
  • SMM-ի հմտությունները կդիտարկվի որպես առավելություն
  • Բոլոր այլ անհրաժեշտ ներքին ծրագրերի ուսուցումն կիրականացվի աշխատավայրում մեր մասնագետների կողմից,

Հավելյալ նշումներ

  • Աշխատաքի վայրը՝ Նոր Նորքի 5-րդ զանգված
  • Աշխատաքային շաբաթը՝ 6 օրյա, շաբաթ օրը աշխատում ենք 09:00-ից 14:00
  • Առաջընթացի և զարգացման հնարավորություն յուրաքանչյուր աշխատակցի համար
  • ՄՌԿ բաժնի թիմը այս պահին 3 անձ է, սպասում ենք մեր 4-րդ գործընկերոջը
  • Միասին մշակելու, փոփոխելու, բարելավելու և ներդնելու ենք անձնակազմի զարգացման, խրախուսման, մոտիվացման ռազմավարությունները ՀՀ-ում գործող ԱՍԷԴԼ-ի կողմից ստեցծված բոլոր ընկերություններում:

Company օverview
address
Address
Ք.Երևան,Միկոյան 10
address
Number of employees
51-150
Phone
Phone
096272799

«ԱՍԷԴԼ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2004թ.-ին և մինչ այժմ զբաղվում է ալյումինե և մետաղապլաստե պրոֆիլների, ապակե կոնստրուկցիաների աքսեսուարների (բռնակներ, փականներ, ծխնիներ, ամրակային դետալներ և այլն), պատուհանագոգերի, ապակու և հաստոցների մանրածախ և մեծածախ վաճառքով: Տարիների ընթացքում հետևելով արտադրության և շինարարության ոլորտների զարգացման ժամանակակից միտումներին` ընկերությունը սկսում է ընդլայնել իր աշխատանքի ծավալները և զբաղվել բազմաոլորտ արտադրատեխնիկական գործունեությամբ: Այսօր ընկերությունը հանդիսանում է լուսաթափանց կոնստրուկցիաներ` դռներ, պատուհաններ, ապակյա փաթեթներ, ֆասադներ, ծածկեր, գմբեթներ, վիտրաժներ, ցուցափեղկեր, շարժական և անշարժ միջնորմներ, բազրիքներ, կահույք, լոգախցիկներ, արտադրող առաջատար կազմակերպություններից մեկը՝ ողջ ՀՀ տարածքում: 2006թ.-ից ընկերությունը զբաղվում է մետաղապլաստե և ալյումինե պատուհանների և դռների արտադրությամբ՝ օգտագործելով եվրոպական ապրանքանիշի հուսալի սարքավորումներ: 2007թվ.-ին հիմնադրում է մետաղապլաստե պրոֆիլների կորացման արտադրամասը, որտեղ մասնագետներն իրականացնում են ցանկացած բարդության կամարաձև կոնստրուկցիաների աշխատանքներ: 2008թվ.-ից ընդլայնելով իր արտադրական ոլորտը` մետաղապլաստե և ալյումինե կոնստուկցիաների տեսականին համալրվում է սլայդ մեխանիզմներով՝ դռներ, ֆասադներ, ֆոտոէլեմենտով դռներ, ալյումինե շերտավարագույրներ: 2008թվ.-ին հիմնադրվել է ՊՎՔ պրոֆիլների բազմագույն թաղանթներով լամինապատման արտադրամասը, որտեղ աշխատանքները կատարվում են նորագույն գերհզոր տեխնոլոգիաներով, հատուկ սոսինձներով և բարձրորակ լամինացիոն թաղանթներով: 2009թ.-ից «ԱՍԴԷԼ» ՍՊԸ-ն սկսում է զբաղվել ապակիների ներկրմամբ և վաճառքով, և մինչ նույն թվականի վերջ ավելացնում արտադրության ևս մեկ ուղղություն՝ ապակյա կոնստրուկցիաների արտադրություն: Ապակյա արտադրատեսականիների բարձր որակն ապահովելու համար ընկերությունը ստեղծել է արտադրական համալիր, որը հագեցած է թվային ծրագրավորմամբ ղեկավարվող հաստոցներով:

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Reward system
Reward system
Trainings
Trainings
No dress code
No dress code
Parental leave
Parental leave

Spread the word! Share this job on social media