Get our free app. It won't take up space on your device

ՄՌԿ Ղեկավար

"Mehrabyan And Sons" LLC

Industry: Human Resources
Deadline: 8/17/2022
City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Senior
Job posting has expired

Նկարագրություն

«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ Ընկերությունը փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող ՄՌԿ Ղեկավարի

Պարտականություններ

  • Մշակել Ընկերության Մարդկային Ռեսուրսների կառավարման քաղաքականությունը և ռազմավարությունը,
  • Մշակել և ներդնել Ընկերությունում Մարդկային Ռեսուրսների և սոցիալական գործընթացների կառավարման արդյունավետ համակարգ,
  • Ներդնել Ընկերությունում աշխատակիցների համալրման արդիական համակարգ, որը կծառայի սահուն գործընթացների միջոցով Ընկերությանը անհրաժեշտ հաստիքների համալրմանը։
  • Ստեղծել և ապահովել անհրաժեշտ պայմաններ աշխատողների զարգացման համար, կազմակերպել աշխատողների համար անհրաժեշտ և համապատասխան ուսուցում,
  • Մշակել և ներդնել աշխատողների գնահատման, մոտիվացման և խրախուսման զարգացման համակարգեր,
  • Սերտորեն մասնակցել Ընկերության Գործատուի բրենդի ձևավորմանը և կատարելագործմանը,
  • Ձևավորել և ներդնել կայուն պարբերականությամբ թարմացվող ՄՌ հաշվետվությունների համակարգ,
  • Ունենալ պարբերական հանդիպումներ Ընկերության աշխատողների հետ տարբեր հարցերով, աշխատանքում առաջացած խնդիրները բացահայտելու համար:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է մարդկային ռեսուրսների կառավարման, բիզնեսի կառավարման կամ տնտեսագիտական ոլորտում),
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ,
  • ՀՀ աշխատանքային օրենսգրքի իմացություն,
  • MS Office փաթեթի (Word, Excel, Outlook) գերազանց իմացություն,
  • 1C (8.3 տարբերակ), FlexAp ծրագրերի իմացություն,
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Հաղորդակցման հմտություններ,
  • Թիմային աշխատանքի ունակություններ,
  • Արագ որոշումներ կայացնելու, խնդրահարույց իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:

Հավելյալ նշումներ

  • Գերազանց թիմ
  • Մասնագիտական զարգացում
  • Ընկերության արտադրանքի և ներկրվող ապրանքների հատուկ զեղչի տրամադրում
  • Ճաշարանի առկայություն
  • Ծառայողական ավտոբուս Գարեգին Նժդեհի հրապարակից (3-րդ մաս-Հայրենիք-Սասունցի Դավիթ կայարան-"Ծիածան" երթուղիով)

Հ.Գ. Մենք գտնվում ենք Էրեբունի համայնքում՝ Արին Բերդի 24/5 հասցեում: Քարտեզային կողմնորշման համար հասցեն է՝ Արին Բերդի 19ա

Եթե հետաքրքրված եք այս աշխատանքով՝ խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը Ընկերության էլեկտրոնային հասցեինը:

Spread the word! Share this job on social media