ՄՌԿ բաժնի ղեկավար
Dragon Garden
Նկարագրություն
Dragon Garden ընտանեկան ռեստորանների ցանցը աշխատանքի է հրավիրում ՄՌԿ բաժնի ղեկավարի:
Պարտականություններ
- Մշակել ընկերության նպատակներին համահունչ ՄՌԿ քաղաքականություն և ռազմավարություն,
- Կազմակերպել և իրականացնել աշխատակիցների հավաքագրման գործընթացը,
- Վերլուծել և գնահատել կադրերի պահանջարկը և դրա ապահովման հնարավոր բոլոր աղբյուրները,
- Կազմակերպել ՀՀ Աշխատանքային Օրենսգրքի համաձայն աշխատակիցների անձնական գործերի ձևակերպում և փաստաթղթավորում,
- Զարգացնել կազմակերպության կորպորատիվ մշակույթը,
- Կազմակերպել և իրականացնել կորպորատիվ միջոցառումներ,
- Կազմակերպել և իրականացնել աշխատակիցների ուսուցման և զարգացման գործընթացը,
- Ղեկավարել և համակարգել ՄՌԿ բաժնի թիմի աշխատանքը,
- Պատրաստել և ներկայացնել ՄՌԿ հաշվետվություններ տնօրինությանը։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն կառավարման,հոգեբանության և հարակից ոլորտներում,
- 3 տարի և ավել աշխատանքային փորձ ՄՌԿ բաժնի ղեկավարի հաստիքում,
- Համակարգչային MS Office ծրագրի իմացություն,
- Հաղորդակցման հմտություններ,
- Առաջնորդման հմտություններ,
- Ամանակի արդյունավետ կառավարման հմտություն,
- Բարդ իրավիճակներում արագ և արդյունավետ որոշումներ ընդունելու կարողություն։
Հավելյալ նշումներ
HoReCa ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
Dragon Garden ընտանեկան ռեստորանը բացվել է 2017-ի ամռանը և միանգամից դարձել ասիական խոհանոցի ամենահայտնի կենտրոններից մեկը Երևանում: Ռեստորանում մատուցվում են չինական, ճապոնական և թաիլանդական խոհանոցների ամենահայտնի և սիրված ուտեստները, իսկ ավանդական հոթ փոթը ՀՀ է բերել հենց Dragon Garden-ը: Զգացե՛ք Ասիայի շունչը Երևանի սրտում: