
ՄՌԿ բաժնի ղեկավար
Steko
Նկարագրություն
Մենք փնտրում ենք փորձառու ՄՌԿ Ղեկավար, ով Ընկերության զարգացման այս կարևոր փուլում կառաջնորդի դրական, մոտիվացված և նոր բարձունքների հասնելուն միտված մթնոլորտի ձևավորման գործընթացը։
Պարտականություններ
- Կազմակերպել և իրականացնել աշխատակազմի հավաքագրման, ընտրության և Ընկերությունում սահուն ինտեգրման ամբողջ գործընթացը,
- Իրականացնել կադրային գործավարությունը՝ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսդրության նորմերի և ներքին իրավական ակտերի,
- Կազմակերպել աշխատակազմի զարգացմանն ուղղված կրթական ծրագրերի իրականացում,
- Կազմակերպել թիմային միջոցառումներ՝ սերտ համագործակցելով այլ ստորաբաժանամների հետ,
- Համակարգել Ընկերությունում ներդրված կատարողականի կառավարման համակարգը, ներկայացնել գործող համակարգերի զարգացմանն ուղղված առաջարկներ,
- Իրականացնել ՄՌԿ գործընթացների զարգացմանն ուղղված այլ միջոցառումներ
- Իրականացնել աշխատակիցների կարիերայի պլանավորում և ներքին առաջխաղացումներ
- Իրականացնել ՄՌԿ պլանավորում և բյուջետավորում
- Իրականացնել հետազոտություններ, վերլուծություններ և ներկայացնել հաշվետվություններ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (տնտեսագիտություն, սոցիոլոգիա, մարքեթինգ MBA,հոգեբանություն)
- Մաթեմատիկական Գերազանց գիտելիքներ
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ՄՌԿ ոլորտում,
- ՀՀ Աշխատանքային Օրենսդրության իմացություն,
- Ժամանակի կառավարման և կազմակերպչական գերազանց հմտություններ,
- Միջանձնային և հաղորդակցման գերազանց հմտություններ,
- Բանակցությունների վարման և գործարար տեղեկատվության ներկայացման հմտություններ,
- Թիմում դրական և արդյունավետ մթնոլորտի ապահովման հմտություններ,
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն,
- Համակարգչային գիտելիքներ (MS Office, AS, Flexup)
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրերը երկուշաբթիից ուրբաթ
Ժամը ՝ 09:00-18:00
«ՍՏԵԿՈ» ընկերությունն արդեն քսան տարուց ավել է, ինչ հայկակական շուկայում ապակու վերամշակմամբ զբաղվող ընկերությունների մեջ առաջատարներից մեկն է:
«ՍՏԵԿՈ» ընկերությունն իրենից ներկայացնում է մի շարք արտադրամասերից բաղկացած համալիր, որտեղ յուրաքանչյուր փուլ իրականացվում է տարիների փորձով կոփված անձնակազմի կողմից, իսկ ներմուծման հարուստ փորձի արդյունքում հաստատվել են ամուր գործնական կապեր արտասահմանում գտնվող մի շարք գործարանների հետ: Այս ամենի շնորհիվ «ՍՏԵԿՈ» ընկերությունն այսօր վստահորեն իր հաճախորդներին է առաջարկում բարձրաճաշակ և որակյալ արտադրանք: