
ՄՌԿ բաժնի ղեկավար
C and F Co LLC
Նկարագրություն
Մենք փնտրում ենք ամենամոտիվացված,պատասխանատու ու մասնագիտական բարձր որակավորում ունեցող մեր HR-ին:
Պարտականություններ
- Ընկերության Մարդկային Ռեսուրսների կառավարման քաղաքականության և ռազմավարության մշակում,
- Աշխատակիցների հավաքագրման գործընթացի կազմակերպում և իրականացում,
- Աշխատանքային պայմանագրերի, ներքին իրավական ակտերի, հրամանների անհրաժեշտ փաստաթղթերի վարում համաձայն ՀՀ օրենսդրության,
- ՄՌԿ հաշվետվությունների պատրաստում և ներկայացում տնօրինությանը,
- Անձնակազմի ուսուցմանը, զարգացմանն ու խրախուսմանը, ինչպես նաև որակավորման բարձրացմանն ուղղված միջոցառումների կազմակերպում,
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ՄՌԿ ոլորտում,
- ՀՀ աշխատանքային օրենսգրքի իմացություն,
- Ռուսերենի գերազանց իմացություն,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Արագ որոշումներ կայացնելու, խնդրահարույց իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
- Հաղորդակցման գերազանց հմտություններ:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր՝ երկուշաբթի-ուրբաթ,
Աշխատանքային ժամեր՝ 09:00-18:00,
Վայրը՝ Չարբախ, Շարուրի 43:
Մենք հպարտորեն կարող ենք փաստել, որ Հայաստանում կոսմետիկայի և կենցաղային քիմիայի ժամանակակից շուկայի հիմնադիրն ենք և ակտիվորեն մասնակցել ենք դրա ձևավորմանն ու զարգացմանը: Մեր ընկերությունը հանդիսանում է համաշխարհային ճանաչում ունեցող "Unilever”, “Henkel”, “Schwarzkopf”, "Johnson&Johnson", “Selpak”, “Adidas” ապրանքանիշերի պաշտոնական մատակարարը: Մենք առաջարկում ենք մեր հաճախորդներին ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, նորաոճ փաթեթավորմամբ, գնային զանազանությամբ, գնի և որակի օպտիմալ հարաբերակցությամբ և ամենօրյա օգտագործման ընթացքում հարմարավետ ապրանքատեսականի, որը լիովին բավարարում է ոչ միայն արդի շուկայի, այլև ամենախստապահանջ սպառողի պահանջները: Մեր կողմից մատակարարվող բոլոր ապրանքներն ունեն համապատասխանության սերտիֆիկատներ և ամեն օր ենթարկվում են սանիտարական ծառայությունների փորձարկման: Իր տեսակային և գնային քաղաքականության, նվեր-ակցիաների, հաճախորդների և ի վերջո սպառողի նկատմամբ ուշադիր վերաբերմունքի շնորհիվ ընկերությունը կարողացել է ոչ միայն իրականացնել հաջողված և կայուն գործունեություն, այլ նաև հայկական շուկայում դրսևորվել որպես արդյունավետ մատակարար` ոչ ստանդարտ շուկայական պայմաններում: