ՄՌԿ ավագ մասնագետ
MegaTrade
Նկարագրություն
Mega Trade ընկերությունն աշխատանքի է հրավիրում մարդկային ռեսուրսների կառավարման ավագ մասնագետի, ով կհամակարգի հավաքագրման գործընթացը, կվարի կադրային փաստաթղթաշրջանառությունը և կմասնակցի ՄՌԿ գործընթացների կատարելագործմանը։
Պարտականություններ
- Վարել հավաքագրման գործընթացը՝ հրապարակել թափուր հաստիքների հայտարարություններ, ուսումնասիրել ինքնակենսագրականները, անցկացնել հարցազրույցներ և ներկայացնել թեկնածուների ընտրության վերաբերյալ առաջարկություններ,
- Համակարգել նոր աշխատակիցների ընդունումն ու ինտեգրումը թիմում, հետևել փորձաշրջանի ընթացքին և կազմակերպել արդյունքների ամփոփումը,
- Կազմել աշխատանքային պայմանագրերը և կադրային այլ փաստաթղթերը, վարել և թարմացնել աշխատակիցների անձնական գործերը,
- Վարել արձակուրդների հաշվառումը,
- Համակարգել աշխատակիցների հաճախումների գրանցումը հաշվառման ծրագրում և ամեն օր ստուգել տվյալների ճշտությունը,
- Վարել աշխատակիցների համազգեստի հաշվառումը,
- Կազմակերպել աշխատակիցների անվանաքարտերի պատրաստումն ու տրամադրումը,
- Մասնակցել ՄՌԿ ռազմավարության մշակմանն ու իրականացմանը,
- Գնահատել ՄՌԿ գործընթացների արդյունավետությունը, անցկացնել աշխատակիցների բավարարվածության և այլ հարցումներ, արդյունքների հիման վրա առաջարկել բարելավումներ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն ՄՌԿ կամ հարակից ոլորտներում,
- Առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում,
- ՀՀ աշխատանքային օրենսգրքի լավ իմացություն,
- Անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն,
- Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ,
- Աշխատանքային գործընթացները համակարգելու, առաջնահերթությունները սահմանելու և ժամանակն արդյունավետ կառավարելու կարողություն,
- Ճշտապահություն, պատասխանատվություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ։
2020թ. հուլիսին հիմնադրվեց Մեգա Թրեյդ ընկերությունը, որը շուկայում ապահովեց ազատ մրցակցություն և սպառողներին մատակարարեց որակյալ ու մատչելի վառելիք։ 2021 թ. Սիլ Կապիտալ ընկերությունը համալրվեց ևս մեկ ապրանքանիշով։ Ընկերության գնման պահին Ռան Օյլ ցանցն ուներ 6 բենզալցակայան միայն Երևանում։ 2 տարիների նվիրված և հետևողական աշխատանքի շնորհիվ Ռան Օյլ բենզալցակայանների ցանցը ընդլայնվեց՝ ներառելով ավելի քան 35 լցակայան ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։ Կազմակերպության առաքելությունն է նպաստել հանրապետությունում արդեն իսկ գործող վառելիքաէներգետիկ արդյունաբերության և տնտեսության զարգացմանը, ընդլայնել մանրածախ և մեծածախ համագործակցային հարաբերությունները, ներդնել ժամանակակից տեխնիկական սարքավորումներ, ապահովել անվտանգ և բարեխիղճ սպասարկում, բարձրակարգ վառելիքի մատակարարում ամբողջ հանրապետության տարածքում։ Ընկերությունն առաջարկում է որակյալ բենզին և դիզելային վառելիք անհատներին ու կազմակերպություններին: «Ռան-Օյլ» բենզալցակայաններում հաճախորդների բարձրակարգ սպասարկումը առաջնահերթություն է, ուստի ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները լավագույն սպասարկումն ապահովելու համար