ՄՌ փաստաթղթաշրջանառության մասնագետ
DUET COMPANY
Նկարագրություն
«Դուետ Քոմփանի»-ն փնտրում է ՄՌ փաստաթղթաշրջանառության մասնագետի, ով կապահովի կադրային փաստաթղթաշրջանառության պատշաճ իրականացումը, աշխատակիցների աշխատաժամանակի ճշգրիտ հաշվառումը և ՄՌ վարչարարական գործընթացների արդյունավետ կազմակերպումը։
Պարտականություններ
- Վարել և թարմացնել աշխատակիցների անձնական գործերը և տվյալների բազան,
-
Վարել աշխատաժամանակի տեղեկագիրը
-
Կազմել, գրանցել, պահպանել և արխիվացնել կադրային փաստաթղթերը՝ ՀՀ աշխատանքային օրենսդրության և ընկերության ներքին կարգերի համաձայն,
-
Ապահովել կադրային փաստաթղթերի ամբողջականությունը, ճշգրտությունը և գաղտնիությունը,
-
Համագործակցել հաշվապահության հետ՝ աշխատակիցների տվյալների ճշգրտման և աշխատավարձերի հաշվարկման համար անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման նպատակով,
-
Պատրաստել ՄՌ հաշվետվություններ և անհրաժեշտ վիճակագրական տվյալներ,
-
Մշակել ընկերության ներքին կարգերը և քաղաքականությունները,
-
Աջակցել ՄՌ վարչարարական գործընթացների կազմակերպմանն ու բարելավմանը։
Պահանջներ
-
Բարձրագույն կրթություն՝ մարդկային ռեսուրսների կառավարման, բիզնեսի կառավարման, իրավագիտության կամ հարակից ոլորտում,
-
Առնվազն 2-3 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում,
-
ՀՀ աշխատանքային օրենսդրության և կադրային փաստաթղթաշրջանառության գերազանց իմացություն,
-
MS Office փաթեթի լավ իմացություն,
-
Հայերեն լեզվի գերազանց իմացություն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն
-
Գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն,
-
Մանրուքների նկատմամբ ուշադրություն, պատասխանատվության բարձր զգացում և կազմակերպվածություն,
-
Սեղմ ժամկետներում արդյունավետ աշխատելու և առաջնահերթությունները ճիշտ կառավարելու կարողություն։
Հավելյալ նշումներ
Աշխատավայրի հասցե՝ ք. Երևան, Հաղթանակ թաղամաս,1 փողոց 48 շինություն
<<Դուետ Քոմփանի >> ընկերությունը հիմնադրվել է 2007 թվականին։
Ընկերությունը զբաղվում է սուրճի և թեյի արտադրությամբ, մանրամեծածախ վաճառքով, ինչպես նաև սուրճի և թեյի հումքի մեծածախ վաճառքով՝ համագործակցելով տարբեր կազմակերպությունների հետ։
Ընկերության տարածքում գործում է նաև սուրճի և թեյի մասնագիտացված հումքերի խանութ։
Կազմակերպությունում աշխատում է ավելի քան 200 աշխատակից։