Get our free app. It won't take up space on your device

ՄՌ մասնագետ

Sovrano

Location: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Mid level
Industry: Human Resources
Deadline:
7/5/2026

Նկարագրություն

Սովռանո Ընկերությունն աշխատանքի է հրավիրում պատասխանատու, կազմակերպված, էներգիայով լի և նախաձեռնող մասնագետների՝ Մարդկային Ռեսուրսների Կառավարման բաժնում մասնագետի թափուր հաստիքը համալրելու նպատակով:

Պարտականություններ

  • Իրականացնել աշխատակիցների հավաքագրման և ընտրության գործընթացը A-Z
  • Իրակաանացնել հարցազրույցներ և գնահատել թեկնածուներին։
  • Վարել աշխատակիցների անձնական գործերը և ողջ կադրային փաստաթղթաշրջանառությունը։
  • Կազմակերպել նոր աշխատակիցների ադապտացիոն գործընթացը,
  • Վերահսկել Ընկերության ներքին կանոնակարգերի և կադրային քաղաքականության պահպանումը,
  • Աջակցել ներքին հաղորդակցման և կորպորատիվ մշակույթի նախաձեռնություններին։
  • ՄՌԿ բաժնի տարաբնույթ կազմակերպչական գործընթացների իրականացում:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Առնվազն 1-3 տարվա աշխատանքային փորձ մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում,
  • ՀՀ ԱՕ-ի, ՄՌ կառավարման հիմունքների իմացություն,
  • ՀԾ / Tax Service/ ծրագրերի իմացություն, Bitirx 24 ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Անալիտիկ և ստեղծագործական մտածելակերպ,
  • Ինքնուրույն որոշումներ կայացնելու և թիմում արդյունավետ աշխատելու ունակություն,
  • Բարձր պատասխանատվության զգացում և կազմակերպչական հմտություններ,
  • Հաղորդակցման և միջանձնային հարաբերությունների կառուցման լավ կարողություններ:

Հավելյալ նշումներ

5-օրյա աշխատանքային շաբաթ, 8:30-17:30

Հասցե՝ Նոր Նորքի 5-րդ զանգված, Արտեմ Միկոյան 37/8

Company օverview
address
Address
Ա․ Միկոյան 37/7
address
Number of employees
151-500

Մենք Հայաստանում գործող խոշոր ներմուծող ընկերություն ենք, որը մասնագիտացված է ալկոհոլային խմիչքների, սուրճի, թեյի, քաղցրավենիքի, բարձրորակ սննդամթերքի, ինչպես նաև տնտեսական ապրանքների ներմուծման և մատակարարման ոլորտում։

«Սովռանո»-ում մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր ապրանք պետք է պատմի իր իսկ յուրահատուկ պատմությունը՝ իր երկրից, մշակույթից և համից։
Հենց այդպես ենք մենք ընտրում մեր գործընկերներին՝ վստահ լինելով, որ Հայաստան ենք ներմուծում բացառապես բարձր որակի, համաշխարհային չափանիշներին համապատասխանող ապրանքներ։

Սովռանո ընկերության հիմնադիրներն իրենց ձեռնարկատիրական գործունեությունը Հայաստանում սկսել են դեռևս 1997 թվականից՝ Ուկրաինայի Օդեսսա քաղաքից ներմուծելով հրուշակեղեն և հյութեր: Այդ ժամանակ դեռևս Հայաստանում դիստրիբուցիայի համակարգ չկար, և վաճառքը հիմնականում իրականացվում էր երկու մեծածախ շուկաներից՝ Սուրմալու և Մալաթիա։

Մենք հանդիսանում ենք Հայաստանում մի շարք միջազգային ճանաչում ունեցող բրենդների պաշտոնական ներկայացուցիչը։

  • Քաղցրավենիքի ներմուծման ոլորտում մենք ներկայացնում ենք հետևյալ միջազգային բրենդները՝ Sorini, Lacasitos, MARK SEVOUNI, Feletti, Balconi, Anthon Berg, Славянка, Duc do, LOTTE, ROSHEN, YEREVAN CHOCOLATE, Sonuar, Сладонеж, Grona, АВК, b&b, Caffarel, Хабев Бисквитная Фабрика․
  • Օղու ներմուծման ոլորտում մենք ներկայացնում ենք համաշխարհային ճանաչում ունեցող հետևյալ բրենդները՝ GANCIA, NEMIROFF, MAMONT, VALHALLA, MUJA, RUSSIAN STANDARD, Alcohol Siberian Group, G & J Distillers, Staritsky Levitsky, ROUST, SAZERAC, NALS MARGREID, SIBERIAN EXPRESS, FIREBALL․
  • Պարենային ապրանքների ոլորտում մենք համագործակցում ենք հետևյալ բրենդների հետ՝ DELVERDE, CAPUTO, Gorofalo, SACLA, VIRGILO, sterilgarda.
  • Մենք հանդիսանում ենք Unilever ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում և համագործակցում ենք հետևյալ բրենդների հետ՝ Scala, ЧЕРНЫЙ ЖЕМЧУГ, Бархатные ручки, Cто рецептов красоты, Лесной Бальзам, ЧИСТНАЯ ЛИНИЯ.
  • Սուրճի և թեյի ոլորտում մենք համագործակցում ենք հետևյալ բրենդների հետ՝ Illy, Dilmah, DAMMANN

Հենվելով որակի, վստահելիության և գերազանցության սկզբունքների վրա՝ մենք նպատակ ունենք հայ սպառողին տրամադրել միայն լավագույնը՝ աշխարհի առաջատար արտադրողներից։

See more
Benefits
Corporate events
Corporate events
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Business trips
Business trips
Trainings
Trainings
Free parking
Free parking
No dress code
No dress code
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media