ՄՌ ադմինիստրատոր | HR Administrator
Gulf Armenia
Նկարագրություն
Gulf Armenia ընկերությունն աշխատանքի է հրավիրում նախաձեռնող, պատասխանատու և կազմակերպված ՄՌ ադմինիստրատորի, ով կապահովի ընկերության կադրային փաստաթղթաշրջանառության ճշգրիտ վարումն ու ՄՌ վարչարարական գործընթացների համակարգումը։
Պարտականություններ
- Իրականացնել աշխատակիցների ընդունման, տեղափոխման, աշխատանքային պայմանների փոփոխման և աշխատանքային հարաբերությունների դադարեցման փաստաթղթային ձևակերպումները,
- Կազմել աշխատանքային պայմանագրեր, համաձայնագրեր, հրամաններ, տեղեկանքներ և կադրային այլ փաստաթղթեր,
- Վարել և պարբերաբար թարմացնել աշխատակիցների անձնական գործերն ու տվյալների բազաները,
- Իրականացնել աշխատակիցների տվյալների գրանցումը և թարմացումը համապատասխան էլեկտրոնային համակարգերում,
- Հավաքագրել, ստուգել և ամփոփել աշխատաժամանակի հաշվառման տեղեկագրերը և հերթափոխային գրաֆիկները,
- Համագործակցել հաշվապահության հետ աշխատավարձերի հաշվարկման գործընթացում,
- Իրականացնել արձակուրդների, անաշխատունակության և այլ բացակայությունների փաստաթղթային ձևակերպումները,
- Համագործակցել մասնաճյուղերի պատասխանատուների հետ՝ ապահովելով անհրաժեշտ տեղեկատվության և փաստաթղթերի ժամանակին տրամադրումը,
- Ապահովել կադրային փաստաթղթերի համապատասխանությունը ՀՀ աշխատանքային օրենսդրությանը և ընկերության ներքին ընթացակարգերին,
- Մասնակցել ՄՌ վարչարարական գործընթացների կատարելագործմանն ու թվայնացմանը։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն ՄՌԿ կամ հարակից ոլորտներում,
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ՄՌ վարչարարության կամ կադրային գործավարության ոլորտում,
- ՀՀ աշխատանքային օրենսդրության լավ իմացություն և գործնական կիրառման փորձ,
- Կադրային փաստաթղթերի կազմման և վարման փորձ,
- MS Office-ի և այլ անհրաժեշտ թվային գործիքների լավ տիրապետում,
- ՀԾ և ՊԵԿ էլեկտրոնային համակարգերի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
- Մանրածախ առևտրի կամ հերթափոխային աշխատանքային ռեժիմով կազմակերպություններում աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն,
- Հայերենի գերազանց, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն,
- Մեծածավալ տեղեկատվության հետ ճշգրիտ աշխատելու և գաղտնիության պահպանման ունակություն,
- Վերլուծական մտածողություն, կազմակերպվածություն և ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ,
- Պատասխանատվության բարձր զգացում, նախաձեռնողականություն և ինքնուրույն աշխատելու կարողություն։
Եթե ցանկանում եք Ձեր մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները ներդնել դինամիկ զարգացող ընկերությունում և նպաստել ՄՌ գործընթացների արդյունավետ կառավարմանը, սիրով սպասում ենք Ձեզ։
Gulf Armenia is a new gas station brand operating in Armenia, offering a range of fuels and services. Our success is driven by high quality fuel, wide range of convenience store products, quality coffee, attractive fast food offer and exceptional customer service. This international brand has been represented officially in Armenia by "AMRECO" LLC, since 2024.
We trace the establishment of our world brand to 1901 in the USA. Nowadays Gulf Oil International distributes high quality oil products to more than 100 countries and is one of the major players in the world market.
We import fuel from the best oil refineries in Europe whose quality controls comply with world class standards. Gulf refueling stations are distinguished with modern equipment and western state of the art innovative technologies.
Gulf is one of the new major employers in Armenia. Continuing to build the strong team is a great challenge for the Company. For these reasons Gulf is always focused on recruiting the brightest and most talented people.
Our company is oriented on and always tries to capture opportunities for growth and development.