Մոնտաժման մասնագետներ (տեղադրողներ)
Prof Al LLC
Նկարագրություն
PROFAL ընկերությունը փնտրում է մոնտաժման մասնագետներ (տեղադրողներ)՝ թիմը համալրելու համար։
Պարտականություններ
- Ալյումինե դռների և պատուհանների տեղադրման աշխատանքների իրականացում՝ ըստ նախագծային տվյալների,
- Մասնագիտական աշխատանքների իրականացում։
Պահանջներ
- Փորձը տվյալ ոլորտում կդիտվի առավելություն,
- Սեղմ ժամկետներում արդյունավետ աշխատելու ունակություն,
- Աշխատասիրություն և ազնվություն,
- Թիմում աշխատելու պատրաստակամություն։
Հավելյալ նշումներ
- Աշխատանքի վայրը՝ Հայաստան, 0088, Երևան, Աջափնյակ, Գ-1 թաղամաս, Սիլիկյան նոր խճուղի, 1 շինություն։
Մեր մասին
PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների և պատուհանների հայկական առաջատար արտադրողն է, հիմնադրվել է 2002 թ․-ի մարտի 19-ին։
Ավելի քան երկու տասնամյակ գործելով հայկական շուկայում՝ PROFAL-ն իրականացրել է 30․000 նախագիծ Հայաստանում և արտերկրում՝ համագործակցելով 10․000-ից ավելի տեղական և միջազգային գործընկերների հետ: Օգտագործելով միջազգային հանրահայտ ընկերությունների բարձրորակ հումքն ու կիրառելով գերժամանակակից սարքավորումները` PROFAL-ի թիմը դրանք համադրում է աշխատանքային բազմամյա փորձի ու յուրատիպ ոճի հետ։ Արդյունքում ստեղծվում է «Արտադրված է Հայաստանում» որակյալ արտադրանք, որը նոր նշաձող է սահմանում միջազգային շուկայում։