
Mob App Թիմի համակարգող
"Mehrabyan And Sons" LLC
Նկարագրություն
«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ Ընկերությունը աշխատանքի է հրավիրում Mob App Թիմի համակարգողի՝ ընկերության զարգացող թիմը համալրելու համար։
Պարտականություններ
- Մասնակցություն հաճախորդների կոնկրետ բազաների հետ աշխատելու համար բջջային հավելվածի պահանջների մշակմանը և ներդրմանը,
- MobApp-ի համակարգում և թարմացում ըստ ընկերության պահանջների ,
- CRM համակարգում աշխատանքների վարում ՝ ընկերության պահանջներին համապատասխան,
- Համակարգի և բջջային հավելվածի շահագործման վերաբերյալ օգտատերերի հետ խորհրդատվություն,
- Հաճախորդների հետ հաղորդակցում Mob App-ի և բոլոր այլ հնարավոր հաղորդակցման ուղիների միջոցով՝ փոստ, հեռախոսազանգեր և այլն,
- Տեղեկատվության հետ աշխատելիս գաղտնիության պահպանում :
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- 2 և ավելի տարվա համանման աշխատանքային փորձ,
- Կազմակերպչական հմտություններ, հաղորդակցման հմտություններ, կառավարման հմտություններ, համառություն, ինքնակրթման կարողություն,
- Ռուսերենի և անգլերենի պարտադիր իմացություն։
«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ Ընկերությունը՝ հիմնվել է 2006թ. և հանդիսանում է ներկերի, շինարարական քիմիայի՝ չոր շաղախների և փրփրապլաստների, էլեկտրամոնտաժային և օդափոխության պարագաների արտադրող, ինչպես նաև TOTAL գործիքների, APECS, AVERS, VANGER ապրանքանիշերի դռան պարագաների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: «Մեհրաբյան և Որդիներ» ընկերությունը սերտ համագործակցություն է ծավալում ինչպես Հայաստանում գործող, այնպես էլ արտերկրում գտնվող կազմակերպությունների հետ: Մեր աշխատանքի սկզբունքները հիմնված են հարգանքի և ազնվության վրա, իսկ մեր ձգտումն է՝ լինել վստահելի գործընկեր համագործակցող ընկերությունների համար և կայուն Գործատու՝ Ընկերության ավելի քան 200 աշխատողների համար: