Մեխանիկ (Տավուշի մարզ, Կոտայքի մարզ)
AAB Construction
Նկարագրություն
AAB Construction ընկերության թիմին միանալու համար փնտրում ենք շինարարական տեխնիկաների/սարքավորումների սպասարկման ինժեներ-մեխանիկի, ով պատասխանատու է լինելու տեխնիկաների անխափան օգտագործման համար:
Պարտականություններ
- Իրականացնել շինարարական տեխնիկաների/սարքավորումների պահպանման և վերանորոգման աշխատանքներ՝ ըստ անհրաժեշտության և ժամանակացույցի,
- Ապահովել շինարարական տեխնիկաների/ սարքավորումների անխափան աշխատանքը,
- Աջակցել աշխատակիցներին՝ իրենց կողմից շահագորժվող տեխնիկաները անվտանգ և արդյունավետ օգտագործելու համար:
Պահանջներ
- Բարձրագույն տեխնիկական կրթությունը ցանկալի է,
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ համապատասխան հաստիքում,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Վարորդական իրավունքի և մեքենայի առկայությունը պարտադիր է:
Հավելյալ նշումներ
Հետաքրքրված անձինք կարող են զանգահարել 044755570 հեռախոսահամարին կամ ուղարկել իրենց ինքնակենսագրականը/CV։
AAB Construction is a construction company with 19 years of experience in Armenian and Georgian markets.
2006 թվականին հիմնադրվեց AAB Construction ընկերությունը։ Մեծ հեռանկարներ ունեցող երկար ճանապարհը սկսվեց ասֆալտապատման փոքրածավալ ծրագրից։
Մեր գերնպատակն է բարելավել մարդկանց կյանքը։ Որակյալ, երկարակյաց ճանապարհները լուծում են բազմաթիվ խնդիրներ, նպաստում տնտեսության զարգացմանը և ստեղծում առաջխաղացման համար բարենպաստ պայմաններ անհատական և գլոբալ մակարդակում:
Մենք կառուցում ենք մարդկանց համար։ Պատասխանատու մոտեցումը և բարձր որակը թույլ են տալիս նայել առաջ ու տեսնել, թե ինչպես է մեր գործունեությունը նպաստում գեղեցիկ կյանքի և ապահով կենսական միջավայրի ստեղծմանը: