
Մեխանիկ-փականագործ
Arzni poultry farm
Նկարագրություն
Աշխատանք ժամանակակից թռչնաֆաբրիկայում, ամեն օր բարելարվող պայմաններ։
Պարտականություններ
- Ապահովել սարքավորումների անխափան աշխատանքը, դրանց ճիշտ շահագործումը, ժամանակին որակյալ վերանորոգումն ու տեխնիկական սպասարկումը,
- Հետազոտել սարքավորումների, առանձին դետալների աշխատանքային պայմանները՝ դրանց վաղաժամ մաշվածության պատճառները պարզելու համար,
- Հաստոցի և հոսքագծերի կառավարում,
- Հաստոցի և հոսքագծերի սպասարկում ըստ տեխնիկական ռեգլամենտի,տեխ․ մատյանի վարում,
- Հետևել սարքավորման և հոսքագծերի ամենօրյա մաքրման աշխատանքներին ըստ տեխնիկական անձնագրի,
- Կատարել անմիջական ղեկավարի կողմից հրահանգված անհատական, ծառայողական հանձնարարությունները:
Պահանջներ
- Աշխատանքային փորձը ցանկալի է,
- Ռուսաց լեզվի իմացությունը պարտադիր է,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Կարգապահությունը նույնպես պարտադիր է
- Չծխելը խրախուսվում է,
- Առանց վատ սովորությունների,
- Պատասխանատվություն, արագ սովորելու ունակություն, ուշադրություն,
- Թիմում աշխատելու հմտություն։
«Արզնի տոհմային տնտեսությունը» հիմնադրվել է 1997 թվականին Մարատ Ջանվելյանի կողմից, և նրա ժառանգները մինչ օրս շարունակում են զարգացնել երկրի տնտեսությունը ⠀ Փետրվարի 5-ին ընկերությունը նշեց գերժամանակակից սարքավորումներով հագեցած թռչնանոցի բացումը, իսկ մոտ ապագայում կբացվի ևս երեքը: ⠀ Թռչնաֆաբրիկան աշխատում է գերմանական արտադրության Hellmann մակնիշի հոսքագծերով:👌🏼 ⠀ Որակյալ համակարգերի շնորհիվ Արզնի թռչնաֆաբրիկայում ջուրը ֆիլտրվում է 9 անգամ, կերի կորուստ չի լինում, և բոլոր աշխատանքներն իրականացվում են մեծ ռեսուրսախնայողությամբ, ինչի շնորհիվ ձվի ինքնարժեքը նվազում է: ⠀ Շատ շուտով Արզնի թռչնաֆաբրիկայի նորամուծությունների շնորհիվ թռչնանոցից մինչև խանութի ցուցափեղկին հայտնվելու շղթայում հավկիթին ձեռքով հպումն անգամ կբացառվի: 😌 ⠀