Մեխանիկ
Veled Group
Նկարագրություն
Veled Group ընկերությունը, որը զբաղվում է ապակե կոնստրուկցիաների արտադրությամբ, աշխատանքի է հրավիրում Մեխանիկի։
Պարտականություններ
- Արտադրական սարքավորումների տեխնիկական սպասարկում և վերահսկում
- Սարքավորումների անսարքությունների հայտնաբերում և վերացում
- Սարքավորումների ընթացիկ և կանխարգելիչ վերանորոգման իրականացում
- Սարքավորումների տեխնիկական վիճակի պարբերական ստուգում
- Անհրաժեշտ պահեստամասերի և նյութերի պահանջի ներկայացում
- Արտադրության աշխատակիցների հետ համագործակցություն՝ տեխնիկական խնդիրների լուծման նպատակով
Պահանջներ
- Մեխանիկի աշխատանքային փորձ
- Տեխնիկական մտածողություն և գործնական հմտություններ
- Անսարքությունները արագ հայտնաբերելու և լուծելու ունակություն
- Պատասխանատվության բարձր զգացում
- Կազմակերպվածություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ
- Արտակարգ իրավիճակներում արագ կողմնորոշվելու կարողություն
- Թիմում արդյունավետ աշխատելու կարողություն
- Արտադրական սարքավորումների հետ աշխատելու փորձը ցանկալի է
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթից շաբաթ՝ 10:00-19:00, հետագայում հերթափոխային
- Աշխատավայր՝ ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան
- Աշխատավարձ՝ սկսված 250.000 դրամից, կախված աշխատանքային փորձից և մասնագիտական հմտություններից
«Renova Group» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2012 թվականին՝ Երևանում։ Ընկերությունը մասնագիտանում է ապակու վերամշակման, բարդ ապակյա կոնստրուկցիաների արտադրության և տեղադրման ոլորտում։ Մենք մեծապես կարևորում ենք յուրաքանչյուր հաճախորդի կարիքներն ու սպասելիքները՝ բարձր որակ ապահովելով ինչպես արտադրանքի, այնպես էլ սպասարկման մեջ։ Որակը մեր գործելակերպի առանցքում է և մեր թիմի ամենօրյա աշխատանքի առաջնահերթությունն է։