
Մեխանիկ
ART GLOBAL LLC
Նկարագրություն
Արտ Գլոբալ ընկերությունը փնտրում է փորձառու և բանիմաց մեխանիկի, ով կիրականացնի արտադրական հաստոցների, սարքավորումների նորոգում և տեխնիկական սպասարկման աշխատանքներ, ինչպես նաև կապահովի արտադրական պրոցեսի անխափան և անվտանգ ընթացք:
Պարտականություններ
- Սարքավորումների կարգաբերման աշխատանքների իրականացում,
- Ընթացիկ, պլանային և կապիտալ նորոգման աշխատանքների պլանավորում և կազմակերպում,
- Հին սարքավորումների վերազինում, արդիականացում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն մեքենաշինության կամ համարժեք ոլորտում,
- Աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
- Թիմում աշխատելու կարողություն,
- Պատասխանատվություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ վեցօրյա աշխատանքային գրաֆիկ (կիրակի հանգստյան օր)՝ 9:00-18:00։
Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են դիմել՝ ուղարկելով ինքնակենսագրականները կամ զանգահարել +374 98 359202 հեռախոսահամարով։
Աշխատավայրը գտնվում է Շիրակի 47/14 հասցեում (Չարբախ)։