
Մեխանիկ
Veolia Djur CJSC
Նկարագրություն
Վեոլիա Ջուր ընկերությունը Հայաստանում հանդիսանում է խոշոր գործատուներից մեկը, որը ապահովում է կայուն և հեռանկարային աշխատանք և փնտրում է աշխատակից իր ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման թիմին միանալու համար:
Պարտականություններ
- Վերահսկել և համակարգել մեքենա-մեխանիզմների և սարքավորումների աշխատանքները;
- Կազմակերպել սարքավորումների վերանորոգման և պլանային ստուգումների գրաֆիկներով սահմանված ժամկետներով աշխատանքների կատարումը;
- Իրականացնել կանխարգելիչ և ընթացիկ վերանորոգումների համար անհրաժեշտ նյութերի, պահեստամասերի, գործիքների պատվերների ժամանակին նախապատրաստումը, անհրաժեշտության դեպքում սարքավորումների, պահեստամասերի տեխնիկական անձնագրերի և մասնագրերի կազմում;
- Իրականացնել տեխնիկական վերահսկողություն մեքենա-մեխանիզմների և սարքավորումների վիճակի, աշխատանքային ռեժիմների, անվտանգության տեխնիկայի կանոնների պահանջներին համապատասխան շահագործման պայմանների նկատմամբ, կատարել անհրաժեշտ հրահանգների մշակում ու տեղայնացում;
- Կազմակերպել սարքավորումների հաշվառումն ու գույքագրումը, հետևել ոչ պիտանի սարքավորումների դուրս գրման անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստման գործընթացին;
- Կազմել հաշվետվություններ, վերահսկել վառելիքի և քսայուղերի ծախսերն և չափաբաժինները, կատարել մեքենա-մեխանիզմների և սարքավորումների վթարված և վնասված պահեստամասերի պատճառների ուսումնասիրություն;
- Հետևել աշխատանքի պաշտպանության և անվտանգության տեխնիկայի, շրջակա միջավայրի պահպանության կանոնների և նորմերի պահպանումը:
Պահանջներ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն
- Մեքենա-մեխանիզմների վերանորոգման, տեխնիկական սպասարկման, մոնտաժման և փորձարկման աշխատանքների, ստանդարտների և հրահանգների իմացություն
- Սարքավորումների տեխնիկական բնութագրերի, շահագործման առանձնահատկությունների, կանոնների իմացություն
- Շահագործման ձեռնարկների, տեխնիկական անձնագրերի և այլ տեխնիկական փաստաթղթերի կազմման կարգի և կանոնների իմացություն
- Համակարգչային գիտելիքների (MS Word, Excel) ծրագրերի իմացություն
- Թիմային աշխատանք
- Պատասխանատվության զգացում
- Հաղորդակցման հմտություններ
- Կարգապահություն և բարձր պատասխանատվության զգացում
Հավելյալ նշումներ
Թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները/CV ստորև էլեկտրոնային հասցեին` վերնագրի դաշտում պարտադիր նշելով պաշտոնը՝ Մեխանիկ: Հարցազրույցին մասնակցելու համար կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները:
Վեոլիա Գրուպը ռեսուրսների օպտիմալացված կառավարման համաշխարհային առաջատարն է: Ամբողջ աշխարհում 218,000 աշխատակիցներով Ընկերությունը նախագծում և տրամադրում է ջրի, թափոնների և էներգիայի կառավարման լուծումներ, որոնք նպաստում են համայնքների և արդյունաբերության կայուն զարգացմանը: Վեոլիայի նպատակն է նպաստել մարդկային զարգացման առաջընթացին՝ հաստատակամորեն հավատարիմ մնալով ՄԱԿ-ի կողմից սահմանված Կայուն զարգացման նպատակներին. հասնել ավելի լավ և ավելի կայուն ապագայի բոլորի համար: Իր բիզնես գործունեությունների տարբեր ուղղությունների միջոցով Վեոլիան օգնում է զարգացնել ռեսուրսների հասանելիությունը, պահպանել առկա ռեսուրսները և համալրել դրանք: Եթե ցանկանում եք նպաստել մարդկության առաջընթացին, միացե՛ք մեր թիմին: