
Մեխանիկ
ATENK LLC
Նկարագրություն
Աթենք ընկերությունը փնտրում է փորձառու և բանիմաց մեխանիկի, ով կիրականացնի արտադրական հաստոցների, սարքավորումների նորոգում և տեխնիկական սպասարկման աշխատանքներ, ինչպես նաև կապահովի արտադրական պրոցեսի անխափան և անվտանգ ընթացք:
Պարտականություններ
- Ընթացիկ, պլանային և կապիտալ նորոգման աշխատանքների պլանավորում և կազմակերպում
- Հին սարքավորումների վերազինում, արդիականացում
- Սարքավորումների կարգաբերման աշխատանքների իրականացում
- Նոր սարքավորումների մոնտաժման և շահագործման աշխատանքների իրականացում
- Պահեստամասերի և ծախսվող նյութերի հայտերի կազմում
- Պահեստի շարժերի և ամսեկան ծախսերի վերահսկում
- Տեղում պատրաստվող դետալների գծագրերի գծում
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն մեքենաշինության կամ համարժեք ոլորտում
- Պարտադիր աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում, ղեկավար պաշտոնում աշխատանքային փորձը ցանկալի է
- Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների իմացություն
- Մեխանիկական գծագրեր կարդալու, գծելու բարձր կարողություն
- Համակարգչով աշխատելու կարողություն
- Autocad կամ SolidWorks ծրագրերով աշխատելու կարողություն
- Թիմում աշխատելու կարողություն
- Պատասխանատվություն
Հավելյալ նշումներ
Ինքնակենսագրություններն ուղարկել նշված էլեկտրոնային հասցեին:
Աթենք ընկերությունը զբաղվում է մսամթերքի արտադրությամբ: