Մերչենդայզեր (Սյունիքի մարզում)
Derjava
Նկարագրություն
Դերժավա Ընկերությունը փնտրում է մերչենդայզերի Սյունիքի մարզում,ով կապահովի ընկերության ապրանքների արդյունավետ ներկայացվածությունը վաճառակետերում՝ ըստ սահմանված ստանդարտների, նպաստելով վաճառքների աճին, բրենդի տեսանելիության բարձրացմանը և գործընկերների հետ համագործակցության ամրապնդմանը։
Պարտականություններ
- Կատարել վաճառակետերի պարբերական այցելություններ՝ համաձայն սահմանված երթուղու և ժամանակացույցի։
- Տիրապետել ընկերության ապրանքատեսականուն, ապրանքային կատեգորիաներին և դրանց առանձնահատկություններին:
- Ապահովել ընկերության ապրանքների ճիշտ և ամբողջական դասավորումը վաճառակետերում՝ ըստ մերչենդայզինգի հաստատված կանոնների և պլանագրամաների։
- Ապահովել և վերահսկել ապրանքների տեսանելիությունը, մաքրությունը, գնապիտակների առկայությունը, անվնաս և լիարժեք արտաքին տեսքը և ժամկետների համապատասխանությունը։
- Կատարել ապրանքների առկայության մշտադիտարկում և ոչ բավարար մնացորդի դեպքում ժամանակին տեղեկացնել անմիջական ղեկավարին։
- Ապահովել անհրաժեշտ գույքի և գովազդային նյութերի ճիշտ տեղադրումն ու պատշաճ պահպանումը։
- Հաստատել և պահպանել կառուցողական աշխատանքային հարաբերություններ վաճառակետերի անձնակազմի հետ ։
- Անհրաժեշտության դեպքում ներկայացնել հաշվետվություններ իրականացված աշխատանքի, խնդիրների և առաջարկությունների վերաբերյալ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Ոլորտում նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ,
- Սեփական մեքենայի առկայությունը (վարորդական իրավունքի առկայությամբ) պարտադիր է։
- Կարող են դիմել միայն Գորիս և Կապան քաղաքների բնակիչներ
Դերժավա ընկերությունների խումբը հիմնադրվել է 1995 թվականին: Հանդիսանալով Հայաստանի խոշորագույն կազմակերպություններից մեկը՝ Դերժավա ընկերությունների խումբը շուկայում ներկայացնում է ավելի քան 50 անուն ապրանքանիշ, ավելին քան 700 անուն արտադրանք, ունի ավելի քան 2500 աշխատակից: Բազմաճյուղ ներգրավվածությունն օգնում է մեկտեղել տարբեր ոլորտներում կուտակված լավագույն փորձը՝ ստեղծելով բացառիկ արժեք սպառողների համար։ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ` 1. Արագ սպառվող ապրանքների դիստրիբյուցիա 2. բեռնափոխադրումների ծառայություններ 3. մեքենաների շուկա 4. առողջության և բուժ․սպասարկման ոլորտ 5. հյուրանոցային բիզնես 6. արագ սննդի սպասարկման շուկա 7. թռչնաֆաբրիկա 8. պահածոների տեղական արտադրություն 9. հիգիենայի պարագաների տեղական արտադրություն։ Մեր կողմից ներկրվող և արտադրվող ապրանքանիշերը հայտնի են գրեթե յուրաքանչյուր սպառողի: