Get our free app. It won't take up space on your device

Մերչենդայզեր-պրոմոթեր

Ռոյալ Իմպորտ ՍՊԸ

Location: Yerevan
Salary:
Monthly starting from 200,000 ֏
Employment type: Full Time, Part Time, Contract
Work experience: Mid level, Senior
Industry: Sales, Business Development
Deadline:
11/7/2026

Նկարագրություն

Փնտրում ենք պատասխանատու, ակտիվ, ժպտերես և կիրթ մերչենդայզեր-պրոմոթերի, ով կապահովի ապրանքների արդյունավետ ներկայացվածությունը վաճառակետերում ՝ ընկերության չափանիշներին համապատասխան և կմասնակցի պրոմո ակցիաներում, որպես պրոմոթեր։

Աշխատավարձը՝ նվազագույնը 200 000 դր։

Պարտականություններ

  • Տիրապետել ընկերության ապրանքատեսականուն, ապրանքային կատեգորիաներին և դրանց առանձնահատկություններին:
  • Առաջարկել ու կազմակերպել համապատասխան բաժինների ապրանքների նոր, արդիական ձևավոր դասավորություն։
  • Ապահովել ընկերության ապրանքների ճիշտ և ամբողջական դասավորումը վաճառակետերում՝ ըստ մերչենդայզինգի հաստատված կանոնների և պլանոգրամաների։
  • Կատարել վաճառակետերի պարբերական այցելություններ, ապրանքների առկայության մշտադիտարկում։
  • Ապահովել և վերահսկել ապրանքների տեսանելիությունը, մաքրությունը, գնապիտակների առկայությունը, անվնաս և լիարժեք արտաքին տեսքը և ժամկետների համապատասխանությունը։
  • Ճիշտ տեղադրել գովազդային նյութերը, ակցիոն պիտակները և գնապիտակները՝ համոզվելով, որ դրանք համապատասխանում են ցուցադրվող ապրանքներին։
  • Հաստատել և պահպանել կառուցողական աշխատանքային հարաբերություններ վաճառակետերի անձնակազմի հետ ։
  • Ստուգել, որ յուրաքանչյուր մատակարարի ապրանքները զբաղեցնեն պայմանագրով նախատեսված դարակային տարածքը (shelf share)։
  • Անհրաժեշտության դեպքում ներկայացնել հաշվետվություններ իրականացված աշխատանքի, խնդիրների և առաջարկությունների վերաբերյալ։
  • Հետևել, որ հատուկ ցուցադրությունները (կղզյակներ, ակցիոն գոտիներ և այլն) ձևավորվեն և պահպանվեն ըստ պայմանավորվածության։
  • Պրոմո ակցիայի անցկացման ժամանակ հաճախորդներին գրագետ և ամբողջական ներկայացնել ապրանքանիշը և բացատրել հաճխորդին պրոմո-ակցիայի կանոնները
  • Հաճախորդի հետ շփվել կիրթ, ակտիվ և բարեհամբույր և Խթանել վաճառքին
  • Կատարել ղեկավարության կողմից տրված այլ հանձնարարություններ՝ պաշտոնի շրջանակներում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,

  • Ոլորտում նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ,

  • Գրագետ խոսք, հաճախորդների հետ շփման հմտություններ,

  • Ռուսերեն լեզվի իմացություն, անգլերենի իմացությունը ցանկալի է։

  • Սեփական մեքենայի առկայությունը վարորդական վկայականի առկայությունը ողջունելի է,

Company օverview
address
Address
Արցախի 49/1
address
Number of employees
51-150

Ռոյալ Իմպորտ ընկերությունը հանդիսանում է համաշխարհային ճանաչում ունեցող ավելի քան 50 ընկերությունների բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում, որոնցից են Divella, Nestle, Dole, Loacker, Laica, Nabegհlavi, Witor's, Flensburger, BIP, PEZ, OKF և այլ ընկերություններ։ Տարիների ընթացքում կարողանալով միավորել ընկերությունում բազմամյա վաստակ ունեցող մարդկանց փորձը, գիտելիքները, խորհուրդը և երիտասարդ մասնագետների ներուժը, մենք կարողացել ենք մեր ուրույն տեղը զբաղեցնել և վստահելի գործատուի համբավ ստեղծել աշխատաշուկայում։

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Flexible working schedule
Flexible working schedule
Reward system
Reward system
Business trips
Business trips
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media