Մերչենդայզեր (Գեղարքունիք-Գավառ)
SPS Cigaronne LLC
Նկարագրություն
Մենք փնտրում ենք նախաձեռնող և մանրուքներին ուշադրություն դարձնող մերչենդայզեր, ով կմիանա մեր թիմին՝ աշխատելու Գեղարքունիքի մարզում։
Այս պաշտոնում Դուք պատասխանատու կլինեք վաճառքի կետերում ապրանքների ճիշտ դասավորության, բրենդային ստանդարտների պահպանման և ապրանքների ներկայացման համար։
Պարտականություններ
- այցելել խանութներ՝ ապահովելով ապրանքների տեսանելիությունն ու գրավիչ դասավորությունը,
- իրականացնել մշակված մարքեթինգային ծրագրերի պահանջները և ստեղծել վստահելի հարաբերություններ վաճառակետերի հետ,
- պահեստային պաշարների ստուգում և համալրման կազմակերպում,
- հաշվետվությունների կազմում այցերի արդյունքների վերաբերյալ։
Պահանջներ
- առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ մերչենդայզինգի կամ վաճառքի ոլորտում,
- լավ հաղորդակցման և կազմակերպչական հմտություններ,
- պատասխանատվություն, նախաձեռնողականություն,
- անգլերեն լեզվի իմացությունը պարտադիր է.
- ծխախոտային կամ ալկոհոլային ապրանքների հետ աշխատանքի փորձը կդիտվի որպես առավելություն,
- սեփական մեքենայի առկայությունը պարտադիր է։
«ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը հիմնադրվել է 1999 թվականին Երևանում, Հայաստան: Այն մասնավոր ընկերություն է, որը զբաղվում է բարձրորակ ծխախոտի արտադրությամբ և վաճառքով: «ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը գրանցել է մի շարք միջազգային արտոնագրային օրենսդրությամբ պաշտպանված տեխնոլոգիական նորարարություններ ծխախոտային արդյունաբերության մեջ:
Ընկերության հիմնադրման հիմքում ընկած է այնպիսի սիգարետների ստեղծման սկզբունքը, որոնք գերազանցում են մինչ այդ ընդունված որակի չափանիշները, բավարարում են հիգիենիկ քմահաճ պահանջները և միշտ տարբերվում են օրիգինալ դիզայնով: «ՍՊՍ Սիգարոն»-ի մայր ընկերությունը Cigaronne International LTD-ն է, որը գործում է Լոնդոնում, Մեծ Բրիտանիա:
2000 թվականին «ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը աշխարհին ներկայացրեց սիգարետի նոր ապրանքանիշ՝ յուրահատուկ ֆիլտր-ծխափողով: Սիգարետների արտադրության մեջ օգտագործվում էին աշխարհահռչակ պլանտացիաների լավագույն ծխախոտատեսակները։
Հիմնադրումից ի վեր «ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը համագործակցում է աշխարհի առաջատար առևտրային և արդյունաբերական ընկերությունների հետ՝ հումքի, արտադրության ու լաբորատոր՝ հատուկ պատվերով պատրաստված սարքավորումների մատակարարման համար,որոնք ապահովում են արտադրական սահուն և դինամիկ գործընթացը։