Մերչենդայզեր
Penotex LLC
Նկարագրություն
«Պենոտեքս» ընկերությունն ընդլայնում է իր թիմը և փնտրում է աշխատասեր, ուշադիր և պատասխանատու Մերչենդայզերի՝ վաճառքի կետերում մեր ապրանքատեսականու լավագույն ներկայացվածությունն ապահովելու համար։
Պարտականություններ
- Ապահովել ապրանքների ճիշտ դասավորվածություն խանութներում՝ համաձայն մերչենդայզինգի ստանդարտների,
- Հետևել ապրանքների պիտանելիության ժամկետներին և դրանց արտաքին տեսքին,
- Կատարել պարբերական այցեր վաճառքի կետեր՝ ապրանքների առկայությունը, դասավորությունը և գները վերահսկելու նպատակով,
- Հետևել գնապիտակների ճշգրտությանը և առկայությանը,
- Կազմել հաշվետվություններ ապրանքների մնացորդների և պահանջարկի վերաբերյալ,
- Պահպանել լավ հարաբերություններ հաճախորդների հետ,
- Գունավորման սարքերի սպասարկում,
- Համագործակցել վաճառքի կետերի անձնակազմի հետ։
Պահանջներ
- Աշխատանքային փորձ մերչենդայզինգի կամ վաճառքի ոլորտում,
- Անձնական մեքենայի առկայությունը պարտադիր է,
- Պատասխանատվության բարձր զգացում, ուշադրություն մանրուքների նկատմամբ,
- Լավ հաղորդակցման և թիմում աշխատելու հմտություններ,
- Ճկունություն և արագ շարժունակություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից շաբաթ, 09։00-18։00
Մենք առաջարկում ենք
- Մրցունակ աշխատավարձ
- Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն
- Վառելիքի գումարի փոխհատուցում
«ՊԵՆՈՏԵՔՍ» ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին։ Ընկերությունը զբաղվում է փրփրապլաստե դեկորատիվ քիվերի, առաստաղի դեկորների և փրփրապլաստե ձայնաջերմամեկուսիչ թերթերի արտադրությամբ, ինչպես նաև ջրադիսպերսիոն և դեկորատիվ ներկերի, լաքանյութերի, սվաղաներկերի (դեկորատիվ սվաղ), շինարարական քիմիայի արտադրությամբ, որոնք համապատասխանում են միջազգային ստանդարտներին։
Ընկերությանն է պատկանում նաև «BELLA CASA» խանութ-սրահների ցանցը։ Ինչպես նաև «ՊԵՆՈՏԵՔՍ» ընկերությունը համարվում է պաշտոնական և էքսկլյուզիվ ներկայացուցիչը եվրոպական և ռուսական մի շարք բրենդերի, ինչպիսիք են՝ «ՔՐԻՍՏԻԱՆԱ ՄԱՍԻ, ՊԱՐԱՏՈ», «ՄԱԿՈ», «ՊԱՎԱՆ», «ԲՈԼԴՐԻՆԻ», «ԿՈ.ՄԵ», «ԱՆԶԱ», «ԵՎՐՈ ԴԵԿՈՐ», «ԱՍՊԵԿՏ», «ՍԻԼԿ ՊԼԱՍՏԵՐ», «ԴԵԿՈՄԱՍՏԵՐ», «ՊԵՐՖԵԿՏ ՊԼՅՈՒՍ», «ԴԵ-ԲԱԳԵՏ», «ՎԻՔՍԵՆ», «ՀԵԼԻՈՍ», «ԲԵԼԻՆԿԱ» և ոչ միայն։