Մերչենդայզեր
Տոնուս - Լես
Նկարագրություն
Դեղատնային ապրանքների դասավորության ապահովում դեղատնային ցանցում։
Մշտական իրազեկվածություն և հաշվետվության ներկայացում դեղատներում ապրանքների առկայության և պատշաճ դասավորվածության վերաբերյալ։
Պարտականություններ
- Ապրանքի դասավորում դեղատնային ցանցում,
- Ըստ սահմանված աշխատանքային պլանի՝ այցելություն դեղատներ՝ ապրանքի պատշաճ դասավորվածությունն ապահովելու նպատակով,
- Ապրանքների առավել ամբողջական տեսականու ցուցադրության վերահսկում՝ համաձայն մերչենդայզինգի ստանդարտների, տեղաբաշխման և թարմացումների՝ գովազդային նյութերով և սարքավորումներով,
- Տեղեկատվության տրամադրում ապրանքի բավարար քանակի բացակայության մասին վերադասին,
- Տեղեկատվության տրամադրում անմիջական ղեկավարությանը շուկայի վիճակի փոփոխությունների մասին։
Պահանջներ
- Դեղագետ/դեղագործի մասնագիտական կրթություն կամ դեղագործության ոլորտում առնվազն մեկ տարվա մերչենդայզինգի փորձ,
- Հաղորդակցման գերազանց հմտություններ,
- Ինքնուրույն և թիմում աշխատելու ունակություն,
- Բարդ իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
- Ռուսաց լեզվի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային ճկուն գրաֆիկ։
«Տոնուս-Լես» Ընկերությունը ստեղծվել է 2000թ.՝ որպես դեղերի և բժշկական պարագաների մանրամեծածախ վաճառքով զբաղվող ընկերություն: Ընկերությունը հանդիսանում է մի շարք օտարերկրյա գործընկերների պաշտոնական ներկայացուցիչը ոչ միայն Հայաստանում, այլ նաև Վրաստանում և Ղազախստանում: “Տոնուս-Լես”-ը առաջին դեղագործական ընկերությունն է, որը 2009թ.-ին շահագործման հանձնեց GDP ստանդարտներին համապատասխան մի կառույց, որն ավելի արդյունավետ և հարմարավետ դարձրեց ընկերության աշխատակիցների գործունեությունը: ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ FDA Lab փորձարկման լաբորատորիայի միջազգային հավատարմագրման ոլորտը ընդգրկում է՝ ալկոհոլային խմիչքներ (գինի, կոնյակ և այլն) ոչ ալկոհոլային խմիչքներ (հյութեր) մեղր, միրգ բանջարեղեն սննդամթերքի, ջրի, հանքային ջրի մանրէաբանություն և ծանր մետաղներ ծխախոտ ANAB ANSI-ASQ National Accreditation Body (Certificate Valid To: 02/15/2017; Version No. 002 Issued: 02/12/2016):