Get our free app. It won't take up space on your device

Մերչենդայզեր

Derjava

Location: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Junior
Industry: Sales, Business Development
Deadline:
7/22/2026

Նկարագրություն

Փնտրում ենք պատասխանատու և ակտիվ մերչենդայզերի, ով կապահովի ապրանքների արդյունավետ ներկայացվածությունը վաճառակետերում ՝ Ընկերության չափանիշներին համապատասխան։

Պարտականություններ

  • Կատարել վաճառակետերի պարբերական այցելություններ՝ համաձայն սահմանված երթուղու և ժամանակացույցի։
  • Տիրապետել ընկերության ապրանքատեսականուն, ապրանքային կատեգորիաներին և դրանց առանձնահատկություններին:
  • Ապահովել ընկերության ապրանքների ճիշտ և ամբողջական դասավորումը վաճառակետերում՝ ըստ մերչենդայզինգի հաստատված կանոնների և պլանագրամաների։
  • Ապահովել և վերահսկել ապրանքների տեսանելիությունը, մաքրությունը, գնապիտակների առկայությունը, անվնաս և լիարժեք արտաքին տեսքը և ժամկետների համապատասխանությունը։
  • Կատարել ապրանքների առկայության մշտադիտարկում և ոչ բավարար մնացորդի դեպքում ժամանակին տեղեկացնել անմիջական ղեկավարին։
  • Ապահովել անհրաժեշտ գույքի և գովազդային նյութերի ճիշտ տեղադրումն ու պատշաճ պահպանումը։
  • Հաստատել և պահպանել կառուցողական աշխատանքային հարաբերություններ վաճառակետերի անձնակազմի հետ ։
  • Անհրաժեշտության դեպքում ներկայացնել հաշվետվություններ իրականացված աշխատանքի, խնդիրների և առաջարկությունների վերաբերյալ։
  • Կատարել ղեկավարության կողմից տրված այլ հանձնարարություններ՝ պաշտոնի շրջանակներում։

Պահանջներ

Սեփական մեքենայի առկայությունը վարորդական վկայականի առկայությամբ պարտադիր է:

Որպես առավելություն կդիտարկվեն՝

  • Բարձրագույն կրթությունը,
  • Ոլորտում նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձը,

Company օverview
address
Address
Հաղթանակի 1-ին փող․, 1/1 շինություն
address
Number of employees
1001+

Դերժավա ընկերությունների խումբը հիմնադրվել է 1995 թվականին: Հանդիսանալով Հայաստանի խոշորագույն կազմակերպություններից մեկը՝ Դերժավա ընկերությունների խումբը շուկայում ներկայացնում է ավելի քան 50 անուն ապրանքանիշ, ավելին քան 700 անուն արտադրանք, ունի ավելի քան 2500 աշխատակից: Բազմաճյուղ ներգրավվածությունն օգնում է մեկտեղել տարբեր ոլորտներում կուտակված լավագույն փորձը՝ ստեղծելով բացառիկ արժեք սպառողների համար։ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ` 1. Արագ սպառվող ապրանքների դիստրիբյուցիա 2. բեռնափոխադրումների ծառայություններ 3. մեքենաների շուկա 4. առողջության և բուժ․սպասարկման ոլորտ 5. հյուրանոցային բիզնես 6. արագ սննդի սպասարկման շուկա 7. թռչնաֆաբրիկա 8. պահածոների տեղական արտադրություն 9. հիգիենայի պարագաների տեղական արտադրություն։ Մեր կողմից ներկրվող և արտադրվող ապրանքանիշերը հայտնի են գրեթե յուրաքանչյուր սպառողի:

See more
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media