Get our free app. It won't take up space on your device

Մերչենդայզեր

Ardis LLC

Location: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level
Industry: Sales, Business Development
Deadline:
12/4/2025

Նկարագրություն

Մերչենդայզերը պատասխանատու է ընկերության ապրանքների պատշաճ ներկայացման, դասավորության և վաճառքի խթանման համար՝ խանութներում ապահովելով ապրանքների տեսանելիությունը, բրենդային չափանիշներին համապատասխան դասավորությունը և հաճախորդների ուշադրության գրավումը։ Նա կարևոր դեր ունի վաճառքների աճի, շուկայի մրցունակության և մատակարարների հետ արդյունավետ համագործակցության ապահովման գործում։

Պարտականություններ

  • Ապահովել ապրանքների դասավորությունն և վիզուալ ներկայացումը վաճառքի կետերում՝ ըստ բրենդային ստանդարտների,
  • Հետևել, որ ապրանքները լինեն մաքուր, անփոխարինելի և լավ տեսանելի վայրերում,
  • Պարբերաբար թարմացնել ապրանքային ցուցադրությունները՝ հաշվի առնելով սեզոնայնությունը և ակցիաները,
  • Համագործակցել վաճառքի թիմի և պահեստի աշխատակիցների հետ՝ ապահովելով ապրանքների ժամանակին համալրումը,
  • Աջակցել վաճառքի թիմին՝ խթանելով նոր ապրանքների և ակցիաների ներկայացումը,
  • Հավաքագրել շուկայի և մրցակիցների մասին տեղեկատվություն՝ ներկայացնելով դիտարկումները մարքեթինգային բաժնին,
  • Կատարել պարբերական այցեր տարբեր վաճառքի կետեր՝ վերահսկելու դասավորությունն ու ներկայացման որակը,
  • Հետևել, որ բոլոր մերչենդայզինգային նյութերը (պաստառներ, ցուցանակներ, դիսփլեյներ) տեղադրված լինեն ճիշտ ձևով։

Պահանջներ

  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ մերչենդայզինգի կամ վաճառքի ոլորտում,
  • Լավ հաղորդակցական և բանակցային հմտություններ,
  • Հիանալի կազմակերպչական և ժամանակի կառավարման ունակություն,
  • Վարորդական իրավունք (Բ կարգ) և մեքենա ունենալը կդիտարկվի որպես առավելություն,
  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը՝ ցանկալի,
  • Արագ արձագանքման և ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողություն։
Company օverview
address
Address
ՀՀ, ք. Երևան, Շիրակի 1-ին փակուղի, 4
address
Number of employees
51-150
Phone
Phone
37499500105

2010 թ-ից առ այսօր Ardis-ը հայաստանյան շուկայում առաջատար դիստրիբյուտորական ընկերություններից մեկն է:

Ընկերությունը հպարտորեն ներկայացնում է միջազգային հանրահայտ ապրանքանիշեր, այդ թվում՝ ֆրանսիական Lactalis ընկերության President, Galbani, Lactel, Societe, Dolce ապրանքատեսակները, իտալական Irca, բելգիական Veliche, ավստրիական Backaldrin, բուլղարական Cremio և այս ցուցակը ամեն անգամ թարմացվում է նորանոր անուններով։

Որակի և գերազանցության հանձնառությամբ Ardis-ը Հայաստանում սպառողներին կապում է համաշխարհային առաջատար բրենդերի բարձրակարգ ապրանքների հետ՝ ընդլայնելով տեղական շուկան, ինչպես մանրածախ, այնպես էլ նիշային առևտրի ոլորտներում՝ բացառիկ առաջարկներով:

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Trainings
Trainings
No dress code
No dress code
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media