Մերչենդայզեր
Ալֆա Ֆուդ Սերվիս ՓԲԸ
Նկարագրություն
Alpha Food Service ընկերությունը փնտրում է փորձառու մերչենդայզերի՝ ով պատասխանատու է ընկերության ապրանքների լիարժեք, ճիշտ ձևավորված և ժամանակին թարմացվող դարակաշարային դասավորվածության համար, ինչը խթանում է վաճառքները և համապատասխանում է բրենդի կորպորատիվ չափանիշներին։
Պարտականություններ
- Իրականացնել վաճառակետերում մերչենդայզինգ և մշտական վերահսկողություն,
- Վերահսկել վաճառակետերում ամբողջ տեսականու առկայությունը և ցուցադրությունը,
- Հետևել վաճառակետերում ապրանքների օպտիմալ ներկայացմանը և դասավորությանը,
- Վաճառակետերում վերահսկել ապրանքների ժամկետները,
- Հետևել գնապիտակների ճշգրտությանը և առկայությանը,
- Ձեռնարկել ընկերության ապրանքների վաճառքի խթանմանն ուղղված գործողություններ, համագործակցել վաճառքի մենեջերների հետ,
- Կատարել վաճառքների վերլուծություններ, առաջարկել բարելավման ուղիներ, շտկումներ,
- Համագործակցել վաճառակետերի ներկայացուցիչների հետ՝ ներկայացված տեսականու ապրանքային պատշաճ տեսքը ապահովելու ուղղությամբ:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Առնվազն 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ,
- Անձնական ավտոմեքենայի առկայությունը պարտադիր է,
- MS Օffice փաթեթի իմացություն,
- Գրագետ խոսք, հաղորդակցման և բանակցային գերազանց հմտություններ,
- Թիմի հետ արդյունավետ աշխատելու ունակություն,
- Կազմակերպչական, ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման հմտություններ:
Alpha Food Service-ը գրեթե երկու տասնամյակ է, ինչ Հայաստանում ձևավորում է համի նոր մշակույթ՝ ներմուծելով աշխարհի առաջատար բրենդերի կողմից արտադրված բարձրորակ հացաբուլկեղենի և հրուշակեղենի բաղադրիչներ, պրեմիում դասի ալկոհոլային խմիչքներ, դելիկատեսներ և սննդամթերք։
Մենք ձևավորում ենք ոճ ու մշակույթ՝ մեր գործընկերներին, հաճախորդներին և համայնքին տրամադրելով մասնագիտական խորհրդատվություն, կիսվելով համաշխարհային փորձով և նպաստելով ոլորտի զարգացմանը ու որակի բարձրացմանը։
2005-ին սկսելով փոքր թիմից՝ այսօր Alpha Food Service-ը դարձել է ոլորտի առաջատար խաղացող՝ ունենալով հստակ ռազմավարություն, հզոր գործընկերային ցանց և նվիրված թիմ։
Մենք համագործակցում ենք հյուրանոցների, ռեստորանների, սրճարանների (HoReCa), մանրածախ խանութների, ինչպես նաև հացաբուլկեղենի և հրուշակեղենի արտադրողների հետ՝ մատակարարելով համաշխարհային առաջատար արտադրողների կողմից ներկայացված լայն և շարունակաբար ընդլայնվող տեսականի։
Մենք ձգտում ենք բարելավել մարդկանց կյանքի որակը՝ հարստացնելով այն համաշխարհային էնո-գաստրոնոմիկ մշակույթի նոր համերով ու տպավորություններով։
Մեր կազմը
Alpha Food Service-ի կազմում ընդգրկված են նաև "The House" խանութների ցանցը և "The Bake House" ստուդիա-խանութը, որոնք ևս կրում են մեր արժեքներն ու մոտեցումները՝ ընդգծելով բարձր որակի, ոճի և հաճախորդակենտրոնության մեր տեսլականը։