
Մերչենդայզեր
Bayazet
Նկարագրություն
Բայազետ ընկերությունը հրավիրում է աշխատանքի փորձառու մերչենդայզերի։
Պարտականություններ
- Ապրանքների դասավորության ապահովում վաճառքի կետերում,
- Այցելություն վաճառքի կետեր՝ ըստ սահմանված պլանի,
- Ապրանքների տեսականու ցուցադրության վերահսկում՝ համաձայն մերչենդայզինգի ստանդարտների, գովազդային նյութերով,
- Ապրանքների ժամկետների հետևողականություն,
- Տեղեկատվության տրամադրում ապրանքի բացակայության կամ բավարար քանակով բացակայության մասին,
- Տեղեկատվության տրամադրում շուկայում փոփոխությունների և նորարարությունների մասին,
- Գործընկերների դեբիտորական պարտքերի վերահսկողություն /վաճառքի մենեջերների ներկայացրած պարտքերի վերահսկում/,
- Հաշվետվությունների պատրաստում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Մերչենդայզերի աշխատանքային փորձ՝ առնվազն 2 տարի,
- Սեփական մեքենայի առկայություն (վարորդական իրավունքի առկայությամբ),
- Ապրանքային դասակարգման ու տեղադրման կանոնների իմացություն,
- Վաճառքի տվյալների վերլուծություն,
- Համակարգչային հմտություններ,
- Ֆոտոնկարահանման և վիզուալ ներկայացման հմտություններ,
- Հաղորդակցման հմտություններ,
- Ստեղծագործական մտածողություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6-օրյա՝ 09։00-18։00։
Ավտոմեքենայի մաշվածության և վառելիքի ծախսերը հոգում է ընկերությունը։
<<Բայազետ>> մսամթերքի վերամշակման ընկերությունն իր գործունեությունը սկսել է հայկական շուկայում 1998թ-ից՝ քյուֆթայի արտադրությամբ: Մեզ համար գլխավոր և առաջնային նպատակ է հանդիսանում արտադրանքի բարձր որակի պահպանումը, որի վերահսկումը սկսվում է ապրանքի արտադրությունից մինչև մատակարարումը սպառողին: Արտադրանքի բարձր որակի պահպանման նպատակով, մենք ստեղծել ենք մեր սեփական անասնապահական տնտեսությունը՝ մշտապես մսի հումքը ենթարկելով վերամշակման և իրականացնելով որակի ամենօրյա վերահսկում, հիմք ընդունելով պահանջվող չափանիշները: Բայազետ բրենդի արտադրության որակը ձևավորող հիմնական տարրերը. - Վերամշակման ենթարկված հումքի թարմություն - Որակի վերահսկողություն արտադրության բոլոր փուլերում - Հետադարձ կապ սպառողների հետ՝ թեժ գծի միջոցով։ Այսօր Բայազետ բրենդի տեսականին բաղկացած է 12 ապրանքային միավորից՝ քյուֆտա, բաստուրմա, սուջուխ, նրբերշիկ, սարդելկա, հորթի լեզու, մսային ռուլետ, բուժինինա,ֆիլե, սառեցված խաշ, ջեռկի: Ապրանքատեսականու մեծ մասն արտադրվում է 2 անվանակարգում՝ ստանդարտ և պրեմիում: Այս տարի <<Բայազետ>> բրենդն առաջինն էր Հայաստանում, որն իրականացրեց քյուքթայի բրենդավորում՝ շուկային ներկայանալով նոր փաթեթավորված քյուֆթայով: «Բայազետ» ընկերությունը միշտ ձգտում է գնորդներին մատուցել բարձրորակ և համեղ մսամթերք` արտադրության մեջ օգտագործելով բացառապես որակյալ և թարմ միս: