
Մերչենդայզեր
Millkat LLC
Նկարագրություն
"Միլլկաթ" ընկերությունը աշխատանքի է հրավիրում մերչենդայզերների՝ մարքեթինգի բաժինը համալրելու համար։
Պարտականություններ
- Վաճառակետերում իրականացվող մարքեթինգային աշխատանքների մանրակրկիտ կատարում և գնահատում՝ հիմնվելով հաստատված ստանդարտների վրա
- Հետևել ապրանքատեսականու գնապիտակների ու գովազդային պաստառների առկայությանն ու պատշաճ տեսքին
- Հետևել վաճառասրահներում ապրանքների տեսանելիությանը, ներկայացմանը,դասավորվածությանը
- Մարքեթոլոգի կողմից այլ հանձնարարությունների կատարում
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Մարքեթինգային հիմնական գիտելիքներ
- Համակարգչային գիտելիքներ(MS office)
- Հաղորդակցման հմտություններ
- Պատասխանատվություն
- Աշխատասիրություն
- Վարորդական վկայականի և մեքենայի առկայությունը պարտադիր է
«ՄԻԼԼԿԱԹ» ՍՊԸ-ն ստեղծվել է 2000 թ.: Արտադրում և իրացնում է Հայաստանի շուկայում հայտնի «ԷԼՆՈՐ» ապրանքանիշի կարագը, սփրեդները:Հանրապետությունում ճյուղային ամենահեղինակավոր կազմակերպություններից մեկն է: Պարբերաբար ավելացնում է արտադրանքի տեսականին: Լուրջ ուշադրություն է դարձնում որակին, փաթեթավորմանը: Մշտապես կատարելագործում է արտադրության տեխնոլոգիան, թարմացնում սարքավորումները: Ունի մասնագիտական բարձր պատրաստվածություն ունեցող աշխատակազմ: Ընկերությունը գլխավոր պարգևների է արժանացել ՀՀ կառավարության կազմակերպած և միջազգային «ԱՐՄՊՐՈԴԷՔՊՍՈ», «ԱՐՄԵՆԻԱ-ԷՔՍՊՈ», մանկական «ԷՔՍՊՈ» և «ԲՐԵՆԴ-ԷՔՍՊՈ» և այլ ցուցահանդեսներում: Ընկերության թողարկած «Սերուցքային կարագը» 2007թ. արժանացել է «Տարվա ապրանք» մրցանակին: 2013 թվականին ընկերությունը Համազգային վստահություն խորհրդի կողմից արժանացել է Տարվա լավագույն ապրանքանիշ տիտղոսին: ԷԼՆՈՐ - ԱՄԵՆ ՕՐ ...