
Մերչենդայզեր
ARGE BUSINESS LLC
Նկարագրություն
ԱՌԳԵ Բիզնես ընկերությունը փնտրում է ակտիվ, նպատակասլաց մերչենդայզերների:
Աշխատակիցը պատասխանատու է լինելու վաճառքի կետերում ապրանքատեսականու ամբողջականության և դասավորվածության ապահովման համար:
Պարտականություններ
- Վաճառքի կետերի դարակներում ապրանքի առավելապես որակյալ տեղադրման ապահովում
- Վաճառքի կետերի դարակներում ապրանքի դասավորվածություն՝ ըստ ապրանքի ժամկետների
- Վաճառքի կետերում գովազդային նյութերի ապահովում
- Վաճառքի բաժնի աշխատակիցների հետ գործարար հարաբերությունների հաստատում
- Հաճախորդների հետ գործարար հարաբերությունների հաստատում
- Վաճառքի կետերում ապրանքատեսականու ամբողջականության ապահովում
Պահանջներ
- Հաղորդակցման հմտություններ
- Կիրթ խոսք
- Տվյալ ոլորտում աշխատանքային փորձ ունեցողներին կտրվի առավելություն
Հավելյալ նշումներ
«ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ» ՍՊԸ-ն հանդիսանում է Պրոկտեր ընդ Գեմբլ ընկերության պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում։
Աշխատանքային ժամերն են՝ Երկ-Ուրբ, 09։00-18։00
ԱՌԳԵ Բիզնես ՍՊԸ-ն հանդիսանում է Պրոկտեր ընդ Գեմբլ ընկերության պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում: Կազմակերպությունը ներմուծում է ճանաչված մի շարք բրենդեր, ինչպիսիք են Ariel,Tide, Pampers, Duracell, Blend-a-med, Fairy, Gillette, Head & Shoulders և այլն: