Մերչենդայզեր
Alex Textile
Նկարագրություն
- Ապրանքների դասավորության ապահովում վաճառքի կետերում
- Մշտական իրազեկվածություն և հաշվետվության ներկայացում ապրանքի մնացորդի վերաբերյալ
Պարտականություններ
- Ապրանքի դասավորում վաճառքի կետերում
- Ըստ սահմանված աշխատանքային պլանի՝ այցելություն առանցքային, ցանցային և կարևոր նշանակություն ունեցող հաճախորդներին
- Ապրանքների առավել ամբողջական տեսականու ցուցադրության վերահսկում՝ համաձայն մերչենդայզինգի ստանդարտների, տեղաբաշխման և թարմացումների՝ գովազդային նյութերով և սարքավորումներով
- Ապրանքների ժամկետների նկատմամբ խիստ հետևողականություն
- Տեղեկատվության տրամադրում ապրանքի բավարար քանակի բացակայության մասին Վաճառքի պատասխանատուին
- Տեղեկատվության տրամադրում անմիջական ղեկավարությանը շուկայի վիճակի փոփոխությունների մասին
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Ոլորտում կամ հարակից ոլորտներում նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ
- Սեփական մեքենայի առկայություն (վարորդական իրավունքի առկայությամբ)
Հավելյալ նշումներ
Կարող են դիմել և՛ կանայք, և՛ տղամարդիք։
«Ալեքս Տեքստիլ» ընկերությունը տարածաշրջանում խոշորագույն ընկերություններից է: Հիմնադրվելով 2014թ․-ին՝ ընկերությունը շատ կարճ ժամանակահատվածում կարողացավ գրավել տեղական շուկան և մեծ հետաքրքրություն առաջացրեց արտաքին շուկայում: Որակյալ արտադրանքը անմիջապես գնահատվեց սպառողի կողմից, ինչպես նաև արժանացավ «Համազգային Վստահություն» մրցանակին: «Ալեքս Տեքստիլ» ընկերությունը շուկայում աչքի է ընկնում ոչ միայն բարձրորակ ապրանքնատեսականիով, բարձրաճաշակ դիզայնով, այլև մրցունակ գներով: Ընկերության արտադրությունում օգտագործվում է միայն բարձր որակի հումք: Արտադրամասերը հագեցած են աշխարհում հայտնի ապրանքանիշների մեքենաներով և սարքավորումներով, որոնք թույլ են տալիս ունենալ միայն ու միայն բարձրորակ ապրանքատեսականի: