
Մերչենդայզեր
Sovrano
Նկարագրություն
Սովռանո Ընկերությանն անհրաժեշտ են անձնական մեքենայով մերչենդայզերներ, Երևան քաղաքի վաճառակետերում, ընկերության արպրանքատեսականու պատշաճ ներկայացվածությունը իրականացնելու համար։
Պարտականություններ
- Այցելել վաճառակետեր ըստ նախօրոք հաստատված ցանկի,
- Ապահովել Ընկերության ապրանքատեսականու ներկայացվածությունը և դասավորվածությունը ըստ Ընկերության մերչնդայզինգի չափանիշների համաձայն,
- Հետևել գնապիտակների, գովազդային պաստառների առկայությանը և ճշտությանը։
Պահանջներ
- Անձնական մեքենայի առկայություն` վառելիքի և մաշվածության ծախսերի փոխհատուցմամբ,
- Բարձրագույն կրթություն,
- Աշխատանքային փորձը տվյալ ոլորտում կդիտվի որպես առավելություն,
- Համակարգչային գիտելիքներ Microsoft Office՝ Excel և Word,
- Արագ կողմնորոշվելու, արագ որոշումներ կայացնելու ունակություն,
- Հաղորդակցման հմտություններ,
- Պատասխանատվություն ,ճշտապահություն, ազնվություն,
- Սթրեսակայունություն և թիմում աշխատելու ունակություն:
Առավելություններ
- Բժշկական ապահովագրություն,
- Art Lunch ճաշարանի զեղչի քարտ,
- Թեյի և սուրճի հյուրասիրություն,
- Ծառայողական տրանսպորտ,
- Անվճար ավտոկայանատեղի,
- Ծննդյան վճարովի արձակուրդ (Birthday leave):
Սովռանո ընկերության հիմնադիրներն իրենց ձեռնարկատիրական գործունեությունը Հայաստանում սկսել են դեռևս հեռավոր 1997 թվականից՝ Ուկրաինայի Օդեսսա քաղաքից ներմուծելով հրուշակեղեն և հյութեր: Այդ տարիներին Հայաստանում դեռևս չկար դիսթրիբուցիա և վաճառքն իրականացվում էր երկու հիմնական մեծածախ շուկաներից՝ Սուրմալու և Մալաթիա: Աշխատելով տարբեր կազմակերպա – իրավական ձևերով, 2001թ. որոշվում է հիմնել Սովռանո ՍՊ ընկերությունը: Սկսելով աշխատանքն ընդամենը երկու մատակարար ընկերությունների հետ, ինը աշխատակցով, երկու մեքենայով և 200 մք պահեստային տարածքով, ընկերությունն այժմ ունի 37 մատակարար աշխարհի 12 երկրից, ավելի քան 500 աշխատակից, 65 մեքենաներից բաղկացած ավտոտնտեսություն, սեփական գրասենյակներ Հանրապետության բոլոր մարզերում ու Արցախում և ավելի քան 9 500 մք պահեստային տարածքներ Հայաստանի երեք մարզերում: Այսօր Սովռանո ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում բացառիկ իրավունքով ներկայացնում է մի շարք համաշխարհային բրենդեր, որոնցից շատերի հետ համագործակցության պատմությունը հատել է 15 տարվա սահմանագիծը: