Մերչենդայզեր
Դերժավա-Ս
Նկարագրություն
- Ապրանքների դասավորության ապահովում վաճառքի կետերում
- Մշտական իրազեկվածություն և հաշվետվության ներկայացում ապրանքի մնացորդի վերաբերյալ
Պարտականություններ
- Ապրանքի դասավորում վաճառքի կետերում
- Ըստ սահմանված աշխատանքային պլանի՝ այցելություն առանցքային, ցանցային և կարևոր նշանակություն ունեցող հաճախորդներին
- Ապրանքների առավել ամբողջական տեսականու ցուցադրության վերահսկում՝ համաձայն մերչենդայզինգի ստանդարտների, տեղաբաշխման և թարմացումների՝ գովազդային նյութերով և սարքավորումներով
- Ապրանքների ժամկետների նկատմամբ խիստ հետևողականություն
- Տեղեկատվության տրամադրում ապրանքի բավարար քանակի բացակայության մասին Վաճառքի պատասխանատուին
- Տեղեկատվության տրամադրում անմիջական ղեկավարությանը շուկայի վիճակի փոփոխությունների մասին
Պահանջներ
Որպես առավելություն կդիտարկվեն՝
- Բարձրագույն կրթությունը
- Ոլորտում նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձը
- Սեփական մեքենայի առկայությունը (վարորդական իրավունքի առկայությամբ)
Հավելյալ նշումներ
Կարող են դիմել և՛ աղջիկներ, և՛ տղաներ։
Աշխատանքը՝ Երևանում և մարզերում (Արմավիր, Արարատ, Կոտայք, Շիրակ)
Դերժավա ընկերությունների խումբը հիմնադրվել է 1995 թվականին: Հանդիսանալով Հայաստանի խոշորագույն կազմակերպություններից մեկը՝ Դերժավա ընկերությունների խումբը շուկայում ներկայացնում է ավելի քան 50 անուն ապրանքանիշ, ավելին քան 700 անուն արտադրանք, ունի ավելի քան 2500 աշխատակից: Բազմաճյուղ ներգրավվածությունն օգնում է մեկտեղել տարբեր ոլորտներում կուտակված լավագույն փորձը՝ ստեղծելով բացառիկ արժեք սպառողների համար։ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ` 1. Արագ սպառվող ապրանքների դիստրիբյուցիա 2. բեռնափոխադրումների ծառայություններ 3. մեքենաների շուկա 4. առողջության և բուժ․սպասարկման ոլորտ 5. հյուրանոցային բիզնես 6. արագ սննդի սպասարկման շուկա 7. թռչնաֆաբրիկա 8. պահածոների տեղական արտադրություն 9. հիգիենայի պարագաների տեղական արտադրություն։ Մեր կողմից ներկրվող և արտադրվող ապրանքանիշերը հայտնի են գրեթե յուրաքանչյուր սպառողի: