Get our free app. It won't take up space on your device

Մերչենդայզեր

BIOKAT

Location: Yerevan
Salary:
Monthly 200,000 ֏
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Not required, Junior
Industry: Sales, Business Development, Production, Operations
Deadline:
2/17/2023
Job posting has expired

Նկարագրություն

  • Ապրանքների դասավորության ապահովում վաճառքի կետերում
  • Մշտական իրազեկվածություն և հաշվետվության ներկայացում ապրանքի մնացորդի վերաբերյալ

Պարտականություններ

  • Ապրանքի դասավորում վաճառքի կետերում
  • Ըստ սահմանված աշխատանքային պլանի՝ այցելություն առանցքային, ցանցային և կարևոր նշանակություն ունեցող հաճախորդներին
  • Ապրանքների առավել ամբողջական տեսականու ցուցադրության վերահսկում՝ համաձայն մերչենդայզինգի ստանդարտների, տեղաբաշխման և թարմացումների՝ գովազդային նյութերով և սարքավորումներով
  • Ապրանքների ժամկետների նկատմամբ խիստ հետևողականություն
  • Տեղեկատվության տրամադրում ապրանքի բավարար քանակի բացակայության մասին Վաճառքի պատասխանատուին
  • Տեղեկատվության տրամադրում անմիջական ղեկավարությանը շուկայի վիճակի փոփոխությունների մասին

Պահանջներ

Որպես առավելություն կդիտարկվեն՝

  • Ոլորտում նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձը
  • Սեփական մեքենայի առկայությունը (վարորդական իրավունքի առկայությամբ)

Հավելյալ նշումներ

Կարող են դիմել և՛ աղջիկներ, և՛ տղաներ։

Աշխատանքը՝ Երևանում

Company օverview
address
Address
Yerevan, Axtanak 10/1
address
Number of employees
51-150
Phone
Phone
010744415

Բիոկաթ ընկերությունը ներկայումս արտադում է մաքուր և բարձրորակ կաթնամթերքի ավելի քան 50 արտադրատեսակ:

Բիոկաթ ընկերությունը հիմնադրվել է 2003 թվականին: Այսօր կազմակերպությունը արտադրում է 9 տեսակի կաթնամթերք 20 տարբեր տեսքի: Կազմակերպությունը հատուկ ուշադրություն է դարձնում դիետիկ կաթնամթերք սպառողներին և արտադրում է ցածր յուղայնությամբ կաթնամթերք նրանց համար:

2010թ. ԲԻՈԿԱԹ ընկերությունը կառուցեց նոր գործարան և վերազինեց իր նոր գործարանը ժամանակակից սարքավորումներով` որն էլ ապահովում է որակյալ և անթերի ապրանքի արտադրությունը: Նույն թվականին հիմնեց նաև պաղպաղակի արտադրություն: Այսօր ընկերությունը արդեն ներկայանում է սպառողին 5 տարբեր համերի` 17 տեսակի պաղպաղակով: Ընկերությունը` չդավաճանելով իր սկզբունքները, պաղպաղակը նույնպես արտադրում է անարատ հումքերից` օգտագործելով բնական կարագ և անարատ կաթ:

ԲԻՈԿԱԹ ընկերությունը իր արտադրանքում օգտագործում է միայն բնական կաթ` բացառելով չոր կաթի օգտագործումը: Բնական կաթը մատակարարվում է Ալագյազի և Ապարանի շրջաններից (բարձրությունը ոչ պակաս քան 1800մետր ծովի մակերևույթից- շատ կարևոր պայման կաթի որակի համար): Կաթն ընկերությունն ընդունում է որակը մանրակիկիտ ուսումնասիրելուց հետո միայն:

Կաթնամթերքի մեջ պարունակվող ջրի խտություն և յուղի քանակությունը ստուգվում են լաբորատոր պայմաններում (մենք համագործակցում ենք ՀՀ Սանէպիդկայանի և Հայպետստանդարտի հետ): Բարձրորակ ապրանք ստանալու մյուս գրավականն այն է, որ մերանները բերվում են Եվրոպայից: Սրանցով է բացատրվում ընկերության բարձր գնային քաղաքականությունը` բավարարելով իրեն արդեն հավատարիմ գնորդի պահանջարկը:

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Flexible working schedule
Flexible working schedule
Reward system
Reward system
Free parking
Free parking

Spread the word! Share this job on social media