Get our free app. It won't take up space on your device

Մերչենդայզեր

"Mehrabyan And Sons" LLC

Industry: Sales, Business Development
Deadline: 5/20/2022
City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Mid level
Job posting has expired

Նկարագրություն

«Մեհրաբյան և Որդիներ» Ընկերությունը փնտրում է եռանդուն և ակտիվ Մերչենդայզերների վաճառքի և մարքեթինգի թիմին միանալու համար։

Պարտականություններ

  • Իրականացնել և վերահսկել վաճառակետերում ապրանքատեսականու պատշաճ դասավորվածությունը՝ ըստ հաստատված կարգի
  • Հետևել և վերահսկել գնապիտակների առկայությանը և ճշգրտությանը
  • Հետևել վաճառակետերում գովազդային նյութերի առկայությանը, իրականացնել պրոմո ակցիաներ
  • Վերահսկել դարակաշարերի, ցուցադրվող ապրանքների և այլ առնչվող գույքի մաքրությունը
  • Հաստատել հաճախորդների հետ վստահելի և գործարար հարաբերություններ
  • Վարել և ներկայացնել ղեկավարի կողմից պահանջվող հաշվետվություններ
  • Կատարել հաստիքից բխող այլ աշխատանքներ

Պահանջներ

  • Մերչենդայզերի, վաճառողի կամ վաճառող-խորհրդատուի փորձ
  • Վարորդական իրավունքի և սեփական մեքենայի առկայություն
  • Միջանձնային հաղորդակցման և շփման գերազանց հմտություններ
  • Թիմի հետ արդյունավետ աշխատելու ունակություն
  • Բարձրագույն կրթությունը կդիտվի առավելություն
  • Տեխնիկական աշխատանքներ կատրելու կարողություն
  • Աշխատանքային փորձ նույն ոլորտում (1-3 տարի)

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթ:

Առավելություններ

  • Ընկերության արտադրանքի և ներկրվող ապրանքների հատուկ զեղչի տրամադրում,
  • Մասնագիտական զարգացում,
  • Գերազանց թիմ:

Հ.Գ. Մենք գտնվում ենք Էրեբունի համայնքում՝ Արին Բերդի 24/5 հասցեում: Քարտեզային կողմնորշման համար հասցեն է՝ Արին Բերդի 19ա:

Եթե հետաքրքրված եք Մերչենդայզերի պաշտոնով՝ խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (CV) մեր էլ. հասցեին:

Spread the word! Share this job on social media