Մեքենագետ էլեկտրական սարքերի (Էլեկտրամոնտաժող)
LOCATOR
Նկարագրություն
Մեքենագետ էլեկտրական սարքերի (Էլեկտրամոնտաժող)
Պարտականություններ
- Կատարել լուսացույցների էլեկտրական գծերի, մալուխների, սնուցման և կառավարիչ (Controller) սարքավորումների մոնտաժ, վերամոնտաժ և վերանորոգում։
- Իրականացնել լուսացույցների LED մոդուլների, լուսային ազդանշանների, տվիչների (Detectors), ղեկավարման վահանակների և կապի գծերի միացում, փոխարինում և սպասարկում։
- Կատարել լուսացույցների էլեկտրամեխանիկական սարքավորումների մոնտաժ, վերանորոգում, կարգավորում և տեխնիկական սպասարկում։
Պահանջներ
- Ավտոաշտարակից (վիշկա) բարձրության վրա էլեկտրամոնտաժային աշխատանքներ կատարելու կարողություն։
- Վարորդական վկայական՝ B կարգ, C կարգը կդիտարկվի որպես առավելություն։
- Համապատասխան աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն։
- Տեխնիկական կրթություն։
- Պատասխանատվության բարձր զգացում։
- Թիմում արդյունավետ աշխատելու կարողություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ Երկուշաբթի – Ուրբաթ, 09:00–18:00
"Լոկատոր" ընկերությունը զբաղվում է կենտրոնացված վերահսկման և կառավարման համակարգերի զարգացմամբ, արտադրությամբ և ներդրմամբ ՏՏ ճարտարագիտության ոլորտում։ Այսօր "Լոկատոր" ՓԲԸ–ն այն ընկերությունն է , որի շնորհիվ դուք կարող եք իրականություն դարձնել ձեր բիզնեսին և անհատական հետաքրքրություններին առնչվող նպատակները։ Հիմնադրման օրվանից ՝ 2007 թվականից մինչ օրս, "Լոկատոր" ընկերությունը շարունակում է ընդլայնվել ՝ շնորհիվ իր բացառիկ մասնագիտական կազմի։ Վստահեցնում ենք ՝ մեր ընկերության հիմնարար գործոնն է հանդիսանում արհեստավարժ մասնագետների մեծ թիմը, ովքեր ջանք չեն խնայում իրենց փորձն ու հմտությունները ներդնել ընկերության զարգացման մեջ։ "Լոկատոր" ընկերության հիմնական նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետության և իր սահմաններից դուրս մասնավոր և պետական կառույցների գործունեության տարբեր ոլորտներում նորարարական տեխնոլոգիաների ներդրմանն ու արդիականացմանը։