Նկարագրություն
Երեխաների պաշտպանության կենտրոնի հիմնադրամը փնտրում է մենթորի։
Պարտականություններ
- Օգնել երեխային՝ հարմարվելու Կենտրոնի միջավայրին, մասնավորապես,
- Ծանոթացնել երեխային Կենտրոնի օրվա ռեժիմին, կանոններին,
- Կազմակերպել Կենտրոն ընդունված երեխայի առօրյան (հետևել անձնական հիգիենային, ապահովել անհրաժեշտ սանիտարահիգիենիկ միջոցառումների իրականացումը) և ուսուցանել երեխային այդ հմտությունները,
- Գնահատել երեխայի անհատական զարգացման առանձնահատկությունները և կարիքները, ինչպես նաև ուժեղ կողմերը,
- Որպես երեխայի հետ աշխատող թիմի անդամ մասնակցել երեխայի անհատական աշխատանքի ծրագրի ստեղծմանը և իրականացմանը,
- Կազմակերպել երեխայի դպրոց հաճախելը, բժշկական հաստատություններ այցերը, զբոսանքը և ազատ ժամանցը տեղում և Կենտրոնի տարածքից դուրս,
- Աջակցել թիմին կատարելու երեխայի վարքի դիտարկումներ, բացահայտել խնդիրները, արձագանքել և առաջարկել լուծումներ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ներգրավել թիմի մյուս անդամներին,
- Կազմակերպել իրեն կցված երեխաների կենցաղային և փափուկ հմտությունների ուսուցումը, հետևել դրանց գործնական կիրառմանը,
- Հանդես գալ որպես իրեն կցված երեխաների իրավունքների պաշտպան համապատասխան ատյաններում, խթանել երեխաների մասնակցությունը իրենց վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացներում,
- Փաստաթղթավորել և երեխայի անձնական գործում գրառումներ կատարել օրվա ընթացքում երեխայի վիճակի և նրա հետ իրականացված աշխատանքների վերաբերյալ:
Պահանջներ
- Կրթություն՝ բարձրագույն կրթություն սոցիալական մանկավարժության, մանկավարժության, սոցիալական աշխատանքի ոլորտում,
- Աշխատանքային փորձ՝ առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ երեխաների հետ աշխատանքի ոլորտում,
- Պարտադիր հմտություններ՝ տրավմա-իրազեկ և երեխայակենտրոն մոտեցմամբ աշխատանքի առկայություն,
- Երեխաների մասնակցությամբ միջոցառումներ կազմակերպելու ունակություն,
- Բազմամասնագիտական թիմում աշխատելու ունակություն,
- Ճգնաժամային իրավիճակներում աշխատելու հմտություն,
- Կոնֆլիկտների կառավարման հմտություն,
- Համակարգչային հմտություններ:
Հայ օգնության ֆոնդի Մարդիգյան երեխաների պաշտպանության կենտրոն հիմնադրամը (ՀՕՖ Մարդիգյան կենտրոն հիմնադրամ) իր գործունեությունը սկսել է 2000 թվականից և մինչ այժմ ապաստանել ու ծառայություններ է մատուցել ճգնաժամային իրավիճակում գտնվող երեխաների ու ծնողների/խնամակալների: Հիմնադրամի շահառուները կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 3-18 տարեկան երեխաներն ու նրանց ընտանիքներն (ծնողներ/խնամողներ) են` թափառաշրջիկ, աղքատ, անապահով, մուրացիկ, անապաստան, խնամազուրկ, լքված, բռնությունների զոհ, կրթությունից ու հանրային ծառայություններից դուրս մնացած, օրենքի հետ կոնֆլիկտի մեջ գտնվող, վարքային ու հոգեհուզական խնդիրներ ունեցող և այլն: Հիմնադրամի ծրագրերը ջանում են կանխել երեխայի լքումը՝ իրականացնելով իրազեկման աշխատանքներ, ինչպես նաև մասնակցում են երեխաներին առնչվող քաղաքականության մշակմանը՝ խնդիրներին արձագանքելու և իրականացվող բարեփոխումներին աջակցելու նպատակով: Հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվում են տարբեր երեխայակենտրոն ծրագրեր, մասնակցային վերապատրաստումներ, մասնագետների և ընտանիքների կարողությունների զարգացում և հետազոտություններ՝ ուղղված երեխայի և ընտանիքի կարիքներին և պաշտպանության ծառայությունների հասցեականությանը: